![](/banners/BeFunky-design.jpg)
Վթար Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/Vtar.jpg)
Նոյեմբերի 4-ին, ժամը 18:20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 520» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթին. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: