ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փողոցում քաղաքացուն բռնության գործադրմամբ կողոպտելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Կոտայքի մարզի դատախազությունում ստուգվել է նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը և պարզվել, որ որոշումը կայացվել է վաղաժամ, չեն ստուգվել առերևույթ հանցագործության վերաբերյալ բոլոր տվյալները, անհիմն կերպով արժանահավատ են համարվել միայն կրթահամալիրի տնօրինության և աշխատակիցների հայտնած տեղեկությունները, ինչի կապակցությամբ նյութերի նախապատրաստման նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2017թ. հունվարի 16-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին:
Նախկինում մի քանի անգամ դատվածն ու նրա «գործընկերը»՝ թմրամիջոցի խմբաքանակով:
Հունվարի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվեց իրազեկման նոր սարքավորումներով, որոնք նախատեսված են Դիլիջան համայնքի վաղ ազդարարման համակարգի Հովք և Գոշ բնակավայրերի համար: Սարքավորումները նախարարությանը հանձնել է «ՕքսԵՋեն» հիմնադրամը:
Հունվարի 16-ին Ռուսաստանի քաղաքացին «դեբոշ» է սարքել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում։
Հունվարի 18-ին, ժամը 01.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գարրի Ա.-ն:
Ուշադրություն. 29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
Ժամը 01:10-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ազատության պողոտա 11ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:
Սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հունվարի 18-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Բժիշկները վարորդների և Ռ. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Լ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Գ. Մ.-ինը և Է. Գ.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները և ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակների վրա:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասը, որով մեղադրանք է առաջադրվել երիտասարդին, որպես պատիժ՝ նախատեսում է ազատազրկում 1-3 տարի ժամկետով։
Սպանություն 8 տարի առաջ Դիլիջանում: Ռուսաստանում հայտնաբերված հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն` անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, պահպանությանն ու պաշտպանությանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով:
Օրինակ, օրվա մեջ կես ժամ ընթեցանությունն աստիճանաբար կվերածվի սովորության, և դուք արդեն օրն առանց ընթերցանության լիարժեք չեք համարի։ Այն կլինի օրվա հիմնական բաղադրիչներից։
«2016թ. նոյեմբերի 26-ին ավարտվել է հեռուստատեսության թվայնացման գործընթացը ողջ Հայաստանի տարածքում: Երևանն ամենավերջինն է անալոգի անջատումն իրականացրել, իսկ թվային ազդանշանը Հայաստանում, 1 տարուց ավելի է՝ գործում է: Որակի ստուգումներ իրականացվում են մեր կազմակերպության կողմից, և հանրապետության ողջ տարածքում ազդանշանային որակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Մարզերում երբեմն խնդիրներ ենք ունենում՝ էլեկտրասնուցման ընդհատումների հետ կապված, բայց սրանք այն դեպքերն են, որ անջատումներ լինում են և՛ բնակավայրերում, և՛ կայաններում: Իսկ բուն ազդանշանի որակի անհամապատասխանություն մեր կողմից չի արձանագրվել»:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները ՀՀ կառավարության որոշմամբ ետ են վերցվել և ամրագրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում սահմանված կարգով օտարելու նպատակով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հայեցակարգի շրջանակներում Վլադիմիր Գասպարյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է այն միջոցառումները, որոնց իրագործումը կնպաստի հատկապես ճանապարհային երթևեկության ոլորտում անվտանգության մակարդակի, երթևեկության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, պատահարների և խախտումների նվազեցմանը:
Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները, համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների բակային խաղերը փոխարինվում են նստակյաց վիճակով: Բազմիցս ապացուցվել է, որ արևի բացակայությունը ևս իր ազդեցությունն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման ժամանակ խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի հրապարակ) տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար մշակված նախագիծը:
Հունվարի 17-ին, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախօերին Լոռու մարզում գրանցվել է հերթական ինքնասպանության դեպքը՝ եղբայրը 55-ամյա քրոջը հայտնաբերել է կախված վիճակում:
Հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Հայաստանի կենսաթոշակային տարիքի հասնող քաղաքացիներն աշխատած տարիների և ստացած աշխատավարձի մասին տեղեկանք ստանալու համար այսուհետև ստիպված չեն լինի դիմել Ազգային արխիվ:
Եղանակի կանխատեսման համաշխարհային բոլոր կենտրոններն արդեն 1 ամիս է՝ Երևանում կանխատեսում են արևային երկինք, օդի ջերմաստիճանն էլ՝ 8-10 աստիճանով սխալ: