Բաժիններ՝

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ-ում կայանալիք Միջազգային բանակային խաղերին

Աշխարհի 22 պետություններից ավելի քան 1200 զինծառայողներ են ժամանել Ռուսաստան մասնակցելու Միջազգային բանակային խաղերի մրցումներին: Այս մասին հաղորդել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Միջազգային բանակային խաղեր-2017-ի մրցումներին մասնակցելու համար արդեն Ռուսաստանի Դաշնության տարածք են ժամանել 22 պետությունների թիմերի 1238 ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ արդեն խաղերում ելույթի պատրաստվելուն են ձեռնամուխ եղել Անգոլայի, Հայաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Զիմբամբվեի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Լաոսի, Մոնղոլիայի, Նիկարագուայի, Սերբիայի, Տաջիկստանի, Ուգանդայի, Ուզբեկստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերը:

Միջազգային բանակային խաղերն այս տարի տեղի կունենան հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 12-ը Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Չինաստանի զորավարժարաններում անընդհատ մրցումների 14 օրվա ընթացքում: Մեկնարկներին մասնակցությունը հավաստել են 28 երկրների թիմեր եւ դիտորդներ յոթ պետություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս