Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ազատ է արձակվել ստորագրությամբ։
Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է գաղտնալսման ձայնագրություն, ավելի վաղ ձերբակալված ու Երևանում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող անձանց մասնակցությամբ:
Առանձին լրատվամիջոցներ, խեղաթյուրելով իրականությունը, այսօր տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր Հրազդան քաղաքում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանական մեքենան միտումնավոր մխրճվել է հավաքի մասնակիցների մեջ՝ վրաերթի ենթարկելով երկու անչափահասի:
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել, Aysor.am-ին ասաց ոստիկանության լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը
«Այսօրվանից սկսած հրաժարվում ենք վճարել կոմունալները։ Այս հրապարակից կամ մեզնից ով վճարեց՝ վճարելու է նաև այս բոլորի փոխարեն։ Շարունակեք չվճարել, և նրանց շունչը մի քանի օրից կփչի»,-Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին նման կոչ արեց Դավիթ Սանասարյանը։
ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ բռնության գործադրմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Արվեստի գործիչները Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի միակ լուծումը տեսնում են երկխոսության միջոցով:
Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել է Ա. Գ.-ն:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով մասնակցում է Երևանում այս օրերին տեղի ունեցող ակցիաներին, այսօր ձերբակալվել է:
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Լ. Ս.-ն և հայտնել, որ այսօր՝ ժամը 15:00-16:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում ամուսնու՝ Հ. Ս.-ի հետ մեքենայով երթևեկելիս իրենց է մոտեցել Ոստիկանության 10 աշխատակից և բռնություն գործադրել իրենց նկատմամբ:
Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ավագ Լալայանը երեկ երեկոյան բռնության է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից։ Իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ փաստաբանը հաղորդում է փորձել ներկայացնել ոստիկանության ծառայողներին, սակայն նրանք հրաժարվել են լսել փաստաբանին։
Փարաքարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իր կողմնակիցներին հրահանգում է փակել ճանապարհը։ Նրա կողմնակիցները մեքենայից դուրս բերեցին մի բեռնատարի վարորդի և տարան այդտեղ գտնվող սաունայի տարածք, որի դուռը փակեցին լրագրողների առաջ։
ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այսօր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արուս Հակոբյանի մասնագիտական լրագրողական գործունեությունը խոչընդոտելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը:
2018 թվականի ապրիլի 21-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ոստիկանության աշխատակիցները հարվածում են փողոցում կանգ առած ավտոմեքենային ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակով, փորձելով կոտրել ավտոմեքենայի դուռը և պատուհանները։
Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն այս պահին Փարաքարում է, որտեղ հիմա գտնվում է Էջմիածնից Երևան եկող երթը։ Լրագրողը հետաքրքրվեց, թե որն է այդտեղ գալու նրա նպատակը. «Իմ գյուղն ա, բա ո՞ւր էթամ։ Դու խի՞ ես եկել ստեղ։ Գնացեք՝ վերբովկա եղած Նիկոլից մնացածը ճշտեք»։
Մաշտոց-Պուշկին խաչմերուկում իրավիճակը շարունակում է քաոսային մնալ։ Ցուցարարներն անընդհատ փակում են ճանապարհը, իսկ ոստիկանները բացում են այն։ Հիմա էլ ցուցարարներին միացել են մեքենաները։
Թբիլիսյան խճուղում մի խումբ անձինք փակել են ճանապարհը և քարերով հարձակվել ճանապարհը շարունակել փորձող ավտոմեքենաների վրա:
Էջմիածին քաղաքում մեկնարկած ցույցն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Մի քանի հոգուց սկսված երթին այժմ միացել են հարյուրավոր քաղաքացիներ։
Ապրիլի 20-ի առավոտից Երևանում ապօրինի հավաքի կազմակերպչի կոչով հավաքի մասնակիցների կողմից շարունակվում են հակաիրավական տարատեսակ գործողությունները, որոնք լրջորեն խաթարել են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը, խախտել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների բնականոն գործունեությունն ու օրինական շահերը:
«Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Երևանում տեղի ունեցող իրադարձությունները։ Խաղաղ հավաքների ազատությունն այն հիմնարար իրավունքն է, որի վրա հիմնված են ժողովրդավարական բոլոր համակարգերը:
Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ Մյասնիկյան պողոտայում է։ Այդ հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել։
Քիչ առաջ Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում գործեցին քաղաքացիական հագուստով անձինք եւ բռնություն գործադրեցին նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ Երևան-Արտաշատ մայրուղում: Բռնություն է կիրառվել «Ազատություն» ռ/կ լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ:
Ապրիլի 21-ին, ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի 70 մասնակից:
Ապրիլի 21-ին, ժամը 14:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս պահին լարված մթնոլորտ է Մաշտոցի և Պուշկինի փողոցների խաչմերուկում: Ցուցարարներն անընդհատ փակում են ճանապարհը, իսկ ոստիկանները բացում են այն: Որոշ վարորդներ կանգնեցնում են իրենց մեքենաները, ազդանշաններ են տալիս՝ ի պաշտպանություն ցուցարարների, և հրաժարվում են շարժվել: Ոստիկանները հորդորում են վարորդներին վարել իրենց մեքենաները:
Տրանսպորտային ուղիների արգելափակումը կարող է խաթարել շտապ օգնության, հրշեջ ծառայության, ոստիկանության, գազի վթարային ծառայության և այլ հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը: