Բաժիններ՝

Լարված մթնոլորտ՝ Մաշտոց և Պուշկին փողոցների խաչմերուկում

Այս պահին լարված մթնոլորտ է Մաշտոցի և Պուշկինի փողոցների խաչմերուկում: Ցուցարարներն անընդհատ փակում են ճանապարհը, իսկ ոստիկանները բացում են այն: Որոշ վարորդներ կանգնեցնում են իրենց մեքենաները, ազդանշաններ են տալիս՝ ի պաշտպանություն ցուցարարների, և հրաժարվում են շարժվել: Ոստիկանները հորդորում են վարորդներին վարել իրենց մեքենաները:

Քիչ առաջ ոստիկանները սկսեցին վազել մի քաղաքացու հետևից, որը կայանել էր իր ավտոմեքենան փողոցում և հեռանում էր այնտեղից: Նրանք բռնեցին քաղաքացուն, սակայն այլ մարդկանց հորդորով՝ բաց թողեցին: Այդ ժամանակ ցուցարարները սկսեցին ծափ տալ քաղաքացուն բաց թողած ոստիկանի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30