«Հատուկ եկել եմ, ճանապարհը փակել եմ ու ցույց եմ անում». կին վարորդին ոստիկանները բերման ենթարկեցին

Մաշտոց-Պուշկին խաչմերուկում իրավիճակը շարունակում է քաոսային մնալ։ Ցուցարարներն անընդհատ փակում են ճանապարհը, իսկ ոստիկանները բացում են այն։ Հիմա էլ ցուցարարներին միացել են մեքենաները։

Մի կին, ով ներկայացավ՝ որպես Սիլվա, մեքենայով փակել էր ճանապարհը, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է նա փակել ճանապարհը։ «Հատուկ եկել եմ, ճանապարհը փակել եմ ու ցույց եմ անում, որ Սերժ Սարգսյանը՝ էս սաղ ոստիկանների պապան, հեռանա»,- ասաց նա։ Ոստիկանները փորձեցին հրելով տեղաշարժել մեքենան, վարորդը դուրս եկավ մեքենայից և նշեց, որ ոչ ոքի չի խանգարում և ցույց է անում։ Բարձրաստիճան ոստիկանը հրահանգեց հանգիստ թողնել կնոջը։

Քաղաքացին նշեց, որ ապրում է Արեշում և հորդորեց ոստիկաններին մեքենան մինչև Արեշ հրել։ Այնուհետև վարորդը պնդեց, որ ոստիկանները վնասել են իր մեքենայի պետհամարանիշը։ Կին վարորդին ոստիկանները բերման ենթարկեցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30