
Փարաքարում Առաքել Մովսիսյանը հրահանգում է փակել ճանապարհները

Փարաքարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իր կողմնակիցներին հրահանգում է փակել ճանապարհը։ Նրա կողմնակիցները մեքենայից դուրս բերեցին մի բեռնատարի վարորդի և տարան այդտեղ գտնվող սաունայի տարածք, որի դուռը փակեցին լրագրողների առաջ։
Նշենք, որ Էջմիածնի կողմից մեծ թվով ցուցարարներ երթով գնում էին Երևան, այդ ժամանակ Մովսիսյանի հրահանգով մի բեռնատար միակողմանի փակեց Երևան-Էջմիածին մայրուղին։ Միայն Էջմիածին գնացող հատվածն է այս պահին բաց։ Ոստիկանները որևէ գործողոթյուն չեն անում։ Վիճակը վերահսկում է Առաքել Մովսիսյանը, որը տեսնելով, որ մեքենաներն անցնում են երկրորդական ճանապարհով, հորդորեց իր կողմնակիցներին փակել նաև այդ հատվածը։
Առաքել Մովսիսյանն աջ ու ձախ հայհոյում էր և տարբեր հրահանգներ տալիս։