Բաժիններ՝

Վանաձոր-Ալավերդի մայրուղում շինաշխատանքներով պայմանավորված սահմանափակումներ կլինեն

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 24-րդ կմ-ում գտնվող թունելում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով՝ Վանաձոր-Ալավերդի (Մ-6) մայրուղին շուրջ 1 ամիս ժամը 08։00-20։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ժամը 20։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհը բաց կլինի միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։

Տրանսպորտային միջոցների համար սահմանվել է հետևյալ այլընտրանքային երթուղին.

Երևան – Սևան – Իջևան, Ոսկեպար – Նոյեմբերյան – Վրաստանի սահման, և Երևան – Սպիտակ – Վանաձոր, Վանաձոր – Դիլիջան ճանապարհահատվածներով:

Ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031