Թուրքիայում չորս կամուրջ է փլվել անձրևների պատճառով
Թուրքիայի հյուսիսի Օրդու նահանգի Ունիե քաղաքի շրջանում չորս կամուրջ Է փլվել տեղատարափ անձրեւների պատճառով, չորս մարդ վերքեր Է ստացել: Այդ մասին հայտնել է Ունիեի քաղաքագլուխ Ահմեթ Չամյարը: «Մեր գյուղերում տեղատարափից հետո չորս կամուրջ է փլվել, եւս մեկի փլուզման վտանգը պահպանվում է:
Կամուրջների փլվելու հետեւանքով կոտրվածքներ են ստացել չորս մարդ, որոնց տեղափոխել են հիվանդանոցներ, տեքստիլ ֆաբրիկայի 165 աշխատող տարհանման կարիք ունի: Զոհվածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չկա: Փրկարար խմբերը ուղղաթիռների օգնությամբ տարհանման աշխատանքներ են կատարում»,-ասել է Չամյարը՝ NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել է, որ Թուրքիայի հյուսիսի հիմնական ավտոմայրուղում, որը ձգվում է սեւծովյան ափի երկայնքով, «նախազգուշական նկատառումներով» երթեւեկությունը երկու ուղղությամփ փակ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



