Վթար Կուրղինյան փողոցում. կա տուժած

Օգոստոսի 8-ին, ժամը 15:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող ԳԱԶել մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Պ., ծնված 1951 թ.) բախվել է կայանած Opel Zafira մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Է. Շ., ծնված 1997 թ.) և կողաշրջվել:

Ս. Պ.-ն հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան բուժզննում՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ԳԱԶել մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս