Բաժիններ՝

Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել

Օգոստոսի 8-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Հաղարծին բնակավայրի մոտակայքում, «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին  ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Ք., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031