
Պատահար Երևանի ձիարշավարանի մոտ

Հունվարի 12-ին, ժամը 02:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ձիարշավարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1993 թ.) բախվել է Շիրակի 39 հասցեում գտնվող ձիարշավարանի մոտակայքում կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին (վարորդը՝ Դ. Մ.): Բախման հետևանքով Ս. Հ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: