
Ամերիկացի կենդանաբանները հայտնել են մոնարխ-թիթեռների գրեթե 90-տոկոսանոց բնաջնջման մասին

Կալիֆոռնիայի նահանգի կենդանաբանները մոնարխ դանայիդ տեսակի թիթեռների պոպուլյացիայի լուրջ նվազում են արձանագրել, որոնց քանակը 2017 թվականից գրեթե տասնապատիկ կրճատվել է: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Նշվում է, որ Xerces ընկերության կատարած հաշվարկներով՝ ընթացիկ տարում գրանցվել է այդ տեսակի 30 հազարից պակաս թիթեռ, ինչը 86 տոկոսով քիչ է, քան 2017 թվականի համանման հաշվեգրման ժամանակ: Նաեւ օրինակ են բերվում 1981 թվականի տվյալները, երբ հաստատված պոպուլյացիան կազմել է ավելի քան մեկ միլիոն առանձնյակ: Վաշինգտոնի համալսարանի հետազոտության համաձայն՝ առաջիկա տասնամյակներին այս տեսակը լիովին կանհետանա, եթե մարդկությունը դրա պահպանման միջոցներ չձեռնարկի:
Նշվում է, որ մոնարխ դանայիդը Հյուսիսային Ամերիկայի ամենահայտնի թիթեռներից մեկն է, որն ամեն տարի որսում են բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք ցանկանում են լուսանկարվել այդ գեղեցիկ միջատների հետ: