Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է. «Ազատություն»
Երեկ կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։
«Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»,- նշել է Կարապետյանը և հարցին, թե արդյո՞ք նա թեստավորում կանցնի, պատասխանել է՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: