Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են որոշ չվերթներ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել Ֆեյսբուքում, որում, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով ամբողջ աշխարհում COVID-19 տեսակի կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները, տարբեր երկրների կողմից սահմանված ուղևորների տեղաշարժի սահմանափակումներն ու ուղևորահոսքի մակարդակի նվազմանն առնչվող կոմերցիոն խնդիրները՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը:
Ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել և շարունակում են տեղեկացնել չվերթերի նվազեցման և փոխհատուցման մասին էլէկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով։ Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը։
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործառույթն է ապահովել թռիչքային անվտանգությունը, իսկ չվերթերի հաճախականության նվազեցման, տոմսերի փոխհատուցման կամ վերադարձի համար անհրաժեշտ է կապ հաստատել ավիաընկերությունների հետ»:
Հարգելի քաղաքացիներ, Հաշվի առնելով ամբողջ աշխարհում COVID-19 տեսակի կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները, տարբեր…
Gepostet von Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee am Dienstag, 3. März 2020