«Հարգելի ԱԱԾ, խնդրում եմ զբաղվեք այն պաշտոնյաներով, ովքեր վարչապետի, վարչապետի որդու դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով մեծ հարված են հասցնում մեր զինված ուժերին, ըստ այդմ՝ մեր ազգային անվտանգությանը։
Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ արդեն խոսելու առիթ եմ ունեցել (https://u.to/BxnjGQ): Ամիսներ առաջ էինք հանդիպել, զրուցել, ծրագրեր նախանշել:
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 11-ի ժամը 17․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք, որոնցից 9-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 5-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ 11 դեպքով հարուցվել է վարչական վարույթ, 3-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։
200 հատ ինֆրակարմիր ջերմաչափ՝ 100 հատ – Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, 100 հատ – Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը անհատույց հանձնելու նպատակով և անզգայացման սարքի 2 պահեստամաս «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 32 կգ, 7,454 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 271 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:29-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտակայքում բախվել է երկու ավտոմեքենա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ. հոկտեմբերի 12-ին ժամը 11:00-17:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:
Վիեննայում և Բրատիսլավայում հոկտեմբերի 9-ին տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիան և նրանց կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը դատապարտող բողոքի ցույցեր։
Ադրբեջանական զինուժն Արցախում թիրախավորել է վիրավոր տեղափոխող ավտոմեքենան, այս մասին պարզ է դառնում առողջապաhության նախարար Արսեն Թորոսյանի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին ուղղված բաց նամակում։
Նախանձը մեկնաբանվում է որպես պայքար և բողոք Աստծո կամքի դեմ, երբ մարդ սկսում է քննել Աստծո գործերը և ինքը որոշել, թե Տերն ում է շատ տվել, ում՝ քիչ, ով է արժանի, ով՝ ոչ:
Արցախի մարդու իրավունքների աշխատակազմի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից թիրախային հարվածների հետևանքով Արցախում լրջորեն վնասվել է ավելի քան 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զինված ուժերը չորս քաղաքացիական անձի են սպանել:
Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առաջ, քանի որ Ադրբեջանը կիրառում է արգելված տեսակի զենքեր, որոնք կարող են երկար տարիներ վտանգել քաղաքացիական բնակչության և հատկապես՝ երեխաների կյանքն ու առողջությունը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խոսել է Արցախի Հանրապետության զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգությունների մասին:
Մի քանի հայկական հաքերային խմբեր հարձակումներ են իրականացրել Ադրբեջանի բանկային համակարգի վրա: Հարձակումներից մեկի արդյունքում բանկային համակարգից տեղի է ունեցել մոտ 520 հազար մարդու անձնական տվյալների արտահոսք:
Կանանց եւ տղամարդկան մոտ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ռեակցիաները դրսեւորվում են միանման, բայց վիճակագրական առումով հավաստի տեղեկությունը կստացվի միայն հետգրանցումային փորձարկումների ավարտից հետո:
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 11-ի գիշերվա դրությամբ Արցախում 25 մարդ զոհվել է, ևս 102-ը՝ վիրավորվել:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ:
Զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների հետ անցկացվում են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ:
Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտից անցկացվել է «Ճանաչել Արցախը» կոչով ավտոերթ։
Հունաստանում հայերն ավտոերթ են անցկացրել` դատապարտելով ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը և 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ առաջնագծում կանգնած հայ զինվորներից։
Հոկտեմբերի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի: