Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 25-ի

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 11-ի գիշերվա դրությամբ Արցախում 25 մարդ զոհվել է, ևս 102-ը՝ վիրավորվել:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ միայն հոկտեմբերի 10-ին զոհվել է 5 քաղաքացի:

«Պետք է շեշտել, որ նույնիսկ մինչև 90-100 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերը նույնպես թիրախավորվել են` մի մասը հեռահար հրթիռներով, մյուս մասը հարվածային ԱԹՍ-ներով»,- ասաց Բեգլարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031