![](/banners/BeFunky-design.jpg)
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 9800 քմ տարածքում բռնկված հրդեհները
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/64914_b.jpg)
Հոկտեմբերի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ 8000 քմ,
Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին՝ 800 քմ,
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ 1000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 9800 քմ։