Կյանքից անժամանակ հեռացել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ Հասմիկ Ռաֆիկի Սայադյանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից։ «Նրա անմնացորդ նվիրվածությունը գիտությանը և կրթությանը, ինչպես նաև ուսանողների հանդեպ հոգատար վերաբերմունքը, ուշադրությունը միշտ կմնան մեր հիշողություններում։ Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և ուսանողներին։ […]
Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է մարզային գործընկեր իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ խստացնել պայքարը ապօրինի անտառահատումների դեմ, 2025 թվականին ուշադրության կենտրոնում պահել պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու գետափնյա տարածքներում մասնավոր սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերի վերաբերյալ ուսումնասիրությունները:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
2025 թվականին Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը։ Այս մասին նախորդ տարեվերջին տեղեկացրել էր Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը, իսկ այս տարեսկզբին արդեն այդ նպատակի համար տրամադրել հսկայական դրամաշնորհ։
Փետրվարի 20-ի առավոտյան ժամը 9-ից մինչև փետրվարի 21-ը՝ առավոտյան ժամը 9-ը, այսինքն՝ 24 ժամվա ընթացքում, Երևանի շտապօգնության ծառայությունն ընդհանուր առմամբ ստացել է 831 կանչ։ Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրեց «Շտապօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 600 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 21-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդ Բանավան թաղամասի և Երասխ գյուղի ջրամատակարարումը:
«Երբ Երևանում հնձում էին ծառերը, պետք է հասկանային, որ այդ ծառերն իրենց ճյուղերի վրա պահում էին ահռելի քանակությամբ ձյուն։ Բայց հիմա Երևանի կենտրոնը վերածվել է սահադաշտի, իրենք իրենց համար խնդիրներ են առաջացնում։ Այս ամենն ընդամենը սխալ կառավարման և տոտալ ֆիասկոյի հետևանք է։ Նախորդ տարի էլ հայտարարում էին, թե «ձյունը Ֆեյսբուքում» է, մենք անտեսանելի աղ ենք գցել», հիմա բա ո՞ւր է աղը, տեսանելի չէ, միայն ձյունն է տեսանելի և մարդկանց մղձավանջը, որի միջով երեկ անցնում էին։ Ես չեմ հիշում որևէ իշխանություն, որի ժամանակ մարդկանց իջեցնեն հանրային տրանսպորտից՝ անվտանգությունից ելնելով, որպեսզի նրանց կյանքը չվտանգեն, և մարդիկ ոտքով հասել են իրենց տներ»,- հավելեց ավագանու անդամը։
ԶՈՒ սպայական և պայմանագրային կազմին հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել միայն ձմեռային անվադողերի դեպքում
Հզոր ցիկլոնով պայմանավորված փետրվարի 20-ին և 21-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում շատ ուժեղ։ Դիտվել է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին մերկասառույց։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Հետաքրքիր է, երբ թանկ արտաքին վարկով սիրուն ավտոբուս էին գնում, շահագործման պայմանների մեջ ձյան տեղումները հաշվարկե՞լ էին: Հա, լավ ձյուն եկավ, բայց հո աղե՞տ չէր…»։
Այսօր՝ փետրվարի 21-ին, Շիրակի մարզում բռնութուն է կիրառվել բուժաշխատողի նկատմամբ:
Ինչպես հայտնի է, առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100.000 դրամ է, իսկ եթե արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա մեջ կնքվում և ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, տուգանքի չափը նվազեցվում է, և վարորդը վճարում է 25․000 դրամ։
Կարևոր է իմանալ, որ ժամանակավոր ներմուծված ավտոմեքենան Հայաստանում պետք է գտնվի հայտարարատուի (ներմուծողի) փաստացի տիրապետման և օգտագործման տակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Երևանում անչափահասին դանակահարած տղամարդը ձերբակալվել: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է։
Երեկ գիշերն արտակարգ վիճակ է եղել Նորք Մարաշում
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։48-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել է թռչնաբնի փայտե ծածկը (մոտ 20 քմ)։
Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4. 48 դրամ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Քննությունները և լուծարքները տեղափոխվում են։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երևանում անտերուդուս վիճակ է, սա է այս իշխանության պատկերը. Հենրիխ Դանիելյան
Փաստն այն է, որ քաղաքային տրանսպորտը և հաղորդակցությունը կաթվածար է եղել՝ այն էլ վաղօրոք կանխատեսված տեղումների դեպքում, թեկուզ նույնիսկ ավտոբուսների անվադողերը բնական կաուչուկից լինեին»։