Դեկտեմբերի 24-ին, ժամը 07:09-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Նորավան գյուղի 51-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի կողմից հացատան սեփականատիրոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ «Երևան սիթի»-ի կայանատեղիում 4 մարդ վիճաբանել են, նրանցից մեկը զենքով սկսել է մի քանի կրակոցներ արձակել։
Բնակիչները պնդում են՝ Երևանի քաղաքապետարանը պետք է կասեցնի շինաշխատանքները, տրամադրի Ալիխանյան 6/1 տարածքի կարգավիճակի մասին հիմքերը և Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումների վերաբերյալ եզրակացությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Բուսաբանական, Գերցենի, Մ.Էմինեսկու փողոցների, Մյասնիկյան պողոտայի, Ռուբինյանց փող. 27 շենքի՝ իր կոտորակներով և փողոցի անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայնով քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը: 3 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:
Երբ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում որևէ մեկի հրամանը, դա նրա համար պետք է ունենա հետևանք. Արամ Վարդևանյան
Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ տոնածառեր են տեղադրվել նաև վարչական շրջաններում:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «003LL50 պետհամարանիշի ավտոմեքենան (մեջը կարծես նոր փոխվարչապետ Մաթևոսն էր), 5 րոպե առաջ խայտառակ վթարային իրավիճակ ստեղծելով, հոծ գիծը հատելով, ամեն ինչի վրա թքած ունենալով՝ անցավ հանդիպակաց գիծ։ Մնացածը չտեսա։ Մաշոց-Ամիրյան խաչմերուկից Մաշտոցով մի 50 մետր վերև։
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկայի համակարգում գործող ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում:
«Հավերժական ազգ» բարեգործական հիմնադրամի ասուլիսը` ՈՒՂԻՂ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սահմանադրական դատարանը պատվաստումների պարտադիրության վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ ՊՇՌ թեստերը աշխատողների միջոցների հաշվին հանձնելու դրույթը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ ՍԴ որոշումները կհրապարակվեն երեք օրյա ժամկետում։
Սահմանադրական դատարանը պատվաստումների պարտադիրության վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ ՊՇՌ թեստերը աշխատողների միջոցների հաշվին հանձնելու դրույթը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն այսօր ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների շուրջ քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սակագնի բարձրացման հարցին, պարզաբանեց, որ էլեկտրաէներգիայի համակարգում սակագների վերանայման գործընթացը իրականացվում է յուրաքանչյուր տարի։
Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, դեկտեմբերի 23-ին այցելել է «Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոն:
ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-25-ը գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Դեկտեմբերի 9-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել երկու քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է 2021թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով Ոստիկանության պարգևատրման ֆոնդում առկա 1.9 մլրդ դրամին կավելացնի ևս 500 մլն դրամ «որակյալ» աշխատանքի համար ոստիկաններին լիարժեք մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար:
2017-ին ստեղծված «1000 դրամների» հիմնադրամը մինչև 2020-ի աշունը կուտակել է 65-70 միլիոն դոլար:
Կան զոհված զինծառայողի ընտանիքներ և հաշմանդամություն ունեցողներ, որոնք դեռ փոխհատուցում չեն ստացել։
Այս պահի դրությամբ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» փոխհատուցում է տրամադրել 4660 զինծառայողի և նրանց ընտանիքներին, ընդ որում, ճնշող մեծամասնությունը 44-օրյա պատերազմի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցումն է, և 416 անձի դեպքում՝ նախքան վերջին պատերազմը: Լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2021-ի աշխատանքները, հայտնեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը: «Ուզում եմ նշել, որ այդ 4660 զինծառայողներից 98-ը […]
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը և որպես ուրախալի լուր հայտնեց, որ այս պահին երկրում համաճարակային իրավիճակը բավականին լավ է։
3-րդ դեղաչափն ընդունել եմ. արդեն խոսվում է 4-րդ դեղաչափի մասին:
Կառավարությունն այսօր հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը, ըստ որի՝ ԿԳՄՍ նախարարության բյուջեից վերաբաշխվում է ընդհանուր առմամբ 128.439.000 (հարյուր քսանութ միլիոն չորս հարյուր երեսունինը հազար) դրամ։
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին որոշման նախագծին։
Որոշեցինք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմով ուղևորվել Գյումրի երեխաներին նվերները փոխանցելու համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։