128 միլիոն դրամ՝ պատմամշակութային կոթողների նորոգման համար. ցանկում է նաև ռուսական եկեղեցի

Կառավարությունն այսօր հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և  2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը, ըստ որի՝ ԿԳՄՍ նախարարության բյուջեից վերաբաշխվում է ընդհանուր առմամբ 128.439.000 (հարյուր քսանութ միլիոն չորս հարյուր երեսունինը հազար) դրամ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հերթով թվարկեց, թե կոնկրետ որ հաստատություններին և ինչ նպատակով է տրամադրվում  նշված գումարը․

«Առաջին կետը՝

98.401.000 դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հետևյալ աշխատանքների իրականացման համար․

ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի, Լոռի բերդ ամրոցի պարսպապատի հարավ-արևմտյան հատվածին և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղումների համար։

ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի պարիսպների հարավ-արևմտյան հատվածների, եկեղեցու և 2 բաղնիքների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակում։

ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղի Ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար։

ՀՀ Տավուշի մարզի «Սրվեղ» վանական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում։

ՀՀ Տավուշի մարզի «Տավուշ» ամրոցի պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում:

Երկրորդ կետը՝

20.138.000 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին` ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքի պեղումների իրականացման համար։

Երրորդ կետը՝

9.900.000 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին` Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս