2022 թվականի հունվարի 1-ից 3-րդ և ամեն հաջորդ երեխայի համար, մինչև 6 տարեկանը ներառյալ, կտրվի 50.000 դրամ նպաստ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին որոշման նախագծին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց նախագիծը և պարզաբանեց, որ այս նախագծի նպատակն է՝ նպաստել ժողովրդագրության բարելավմանը, մասնավորապես աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են 3 և ավելի երեխա ունենալ։

«Նախագծով առաջարկվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը` ներառյալ։

Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ․․․»,- ասաց Մկրտչյանը։

Նիկոլ Փաշինյանն լրացուցիչ պարզաբանեց, որ այս գումարային այս աջակցությունը չի ազդելու երեխայի ծննդյան միանվագ վճարման, ինչպես նաև մինչ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վրա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս