
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-ի գիշերը և երեկոյան, 5-8-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-ի գիշերը և երեկոյան, 5-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Երևան քաղաքի մայիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.30C (1961 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.00C (1965 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.70C