Բացահայտվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն ՀԿ-ն օրերս նամակով դիմել է ՀՀ Կառավարությանը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին, Քաղաքաշինության կոմիտեին, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և Կադաստրի կոմիտե:
Հայաստանում աննախադեպ գնաճը շարունակվում է, թանկացել են ալյուրը, շաքարավազը, բուսայուղը, միսը, կաթնամթերքը, միրգը, բանջարեղենը։ Միայն բանջարեղենի շուկայում այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է ավելի քան 51 տոկոս։
Հունիսի լույս 7-ի գիշերը «Տաշիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի բնակիչ, 28-ամյա Սմբատ Դավոյանը։ Ավելի ուշ «Ստեփանավան» բժշկական կենտրոն էր դիմել Տաշիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Բորիս Վ.-ն՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Հայաստանում հուլիսի 1-ից մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի բացառապես անկանխիկ եղանակով, եթե կատարվեն կանխիկով, ապա այդ գործարքները կարող են ճանաչվել առոչինչ, անվավեր: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը:
«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող, ճարտարապետ Արմեն Սամվելյանի արվեստանոցում ծանոթացանք Հիսուս Քրիստոսի արձանի գրեթե վերջնական տարբերակին: Տպավորությունները խիստ դրական են:
Արմավիրի մարզային քննչական վարչությունունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 19 տարեկան երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով վարույթներ է հարուցել «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական, «Դիջիթեյն» և «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ ինտերնետ շահումով խաղերի ոլորտում գովազդի միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 9-ին ժամը 13.00-20.00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի ջրամատակարարումը:
Հունիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-14-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Բյուրեղավանում ավարտական միջոցառումից հետո հոսպիտալացումների պատճառը սնունդն է:
Գերմանիայի Դաշնային կառավարությունը որոշել է փոփոխել «Կորոնավիրուսի մուտքի կանոնակարգի մասին» հրամանագիրը (Coronavirus-Einreiseverordnung):
«Գոլդեն փելես» հյուրանոցի պես զինվորական հիվանդանոցը կվաճառվի փակովի տարբերակով:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ նույն ժամանակահատվածով կդադարեցվի նաև հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։
Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը եւ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար կարմիր բեկյալ գիծ կկիրառվի:
Հունիսի 8-ին, ժամը 19:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղի լճում քաղաքացի է ջրահեղձ եղել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ծաղկի դեմ նոր պատվաստանյութի եւ դեղորայքային պատրաստուկների թեստավորում է ներկայում անցկացվում Ռուսաստանում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են Տաշիր քաղաքում կատարված սպանության և խուլիգանության դեպքերը:
Հունիսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձինք վիճում են:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 9-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան, Ուսանողական, Աղայան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում տասնհինգամյա դեռահասը հայտնվել է հիվանդանոցում այն բանից հետե, երբ վեյփը պայթել է նրա բերանի մեջ։ Այս մասին հայտնում է տեղի ՆԳ վարչությունը։ Դեպը տեղի է ունեցել հունիսի վեցին։
Անդառնալի կորստի համար խորին ցավակությունս եմ հայտնում պրոֆեսոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 8-ամյա երեխայի նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների մի շարք հանգամանքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արծվաբերդ բնակավայրում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային ծառայության կողմից իրականացվում են պետական հուշարձաններ հանդիսացող կառույցների մաքրման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ:
Կարտոֆիլի գինը Հայաստանում տատանվում է 550-750 դրամի սահմաններում: Ընտանեկան բյուջեի վրա զգալիորեն ազդող այս իրավիճակը քաղաքացիները փորձում են հաղթահարել հումորով. Կեսկատակ-կեսլուրջ ասում են՝ այս տարի ամենահարուստը կարտոֆիլ վաճառողներն են:
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Տաշիր քաղաքում հնչած կրակոցներից մահացած Նովոսելցովո գյուղի 27-ամյա բնակիչ Սմբատ Դավոյանը Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին համայնքապետարանից։
Հունիսի 8-ին, ժամը 14։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարք է տեղադրված։