Պարզվում են 19 տարեկան երիտասարդի մահվան հանգամանքները
Արմավիրի մարզային քննչական վարչությունունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 19 տարեկան երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշյալ երիտասարդի՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի լճերում խեղդվելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 08-ին՝ ժամը 19:35-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի ՀՓՋ-ից:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ջրահեղձ եղած տղան հանդիսանում է Արմավիր քաղաքի՝ 2003թ. ծնված բնակիչ:
Ջրասուզակների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը` ժամը 23:30-ի սահմաններում, ջրահեղձ եղած երիտասարդի դին հայտնաբերվել և դուրս է բերվել լճից:
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երիտասարդն Արմավիր քաղաքում բնակվող իր ընկերների հետ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է Եղեգնուտ գյուղում գտնվող «Բադալի գյոլեր» կոչվող լճակում լողալու, որի ժամանակ էլ ջրահեղձ է եղել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: