Ռուսաստանը ծաղկի դեմ նոր պատվաստանյութ է թեստավորում
Ծաղկի դեմ նոր պատվաստանյութի եւ դեղորայքային պատրաստուկների թեստավորում է ներկայում անցկացվում Ռուսաստանում:
Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ նշելով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների հետ կոնսոլիդացված ջանքերի կարեւորությունը նոր սպառնալիքներին հակազդելու գործում:
«Այժմ անցկացվում է ծաղկի դեմ նոր պատվաստանյութի եւ բուժման համար դեղորայքային պատրաստուկների թեստավորում»,-Մուրաշկոն ասել է լրագրողներին:
Նա ճշտել է, որ խնդիրներից մեկը, որոնք այսօր ծառացած են ՇՀԿ-ի երկրների առողջապահության համակարգերի առջեւ, նոր սպառնալիքներին եւ մարտահրավերներին, ինչպես օրինակ, կապկի ծաղիկի վիրուսին, հակազդելու հարցում կոնսոլիդացված մոտեցումների մշակումն է:
ՇՀԿ-ի անդամ պետությունների առողջապահության նախարարների խորհրդակցությունում ունեցած ելույթի ընթացքում Մուրաշկոն ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը ՇՀԿ-ի երկրների հետ՝ պահելով գործընկերության եւ փոխօգնության ոգին: «Հույս ունեմ, որ մեր փոխադարձ ջանքերը կնպաստեն մեր երկրների առողջապահության համակարգերի զարգացման ապահովմանը»,-հավելել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: