
Վեյփը պայթել բերանի մեջ, դեռահասը զրկվել է ատամներից

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում տասնհինգամյա դեռահասը հայտնվել է հիվանդանոցում այն բանից հետե, երբ վեյփը պայթել է նրա բերանի մեջ։ Այս մասին հայտնում է տեղի ՆԳ վարչությունը։ Դեպը տեղի է ունեցել հունիսի վեցին։
Վեյփը դեռահասին փոխանցել է ծանոթներից մեկը, ով ցանկացել է այդպիսով այն թաքցնել ծնողներից։ Սպասելով, մինչեւ տանը ոչ մեկը չլինի մեծերից, դեռահասը որոշել է ծխել։ Սակայն վեյփը պայթել է նրա բերանում եւ դեռահասը զրկվել է ատամներից։ Սկզբում փորձել է ծնողներին ոչինչ չասել, սակայն հետո ասել է մորն ու նրան տարել են հիվանդանոց։ Դեռահասին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել։