Ավանեսյանը ընդգծեց՝ խոստացել են, որ առողջության առաջնային օղակի հզորացումը լինելու է իրենց առաջնահերթությունը, առաջիկա ծրագրերը հենց կոչված են ծառայելու այդ նպատակին:
Այսօր խորհրդարանում լրագրողները Սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս ապրի այն թոշակառուն, որի թոշակը բարձրացրել են ընդամենը 6000 դրամով, մինչդեռ նախարարների աշխատավարձերը բարձրացվել են իրենց ստացած պարգևավճարների չափով։
Նախարարը նշեց, որ մինչև 2023 թվականը կորոնավիրուսին ուղղվող ծախսերը ֆինանսավորել են հետևյալ կերպ՝ փաստացի ծախսված գումարների արդյունքում պահանջարկ են ներկայացնում պետական պահուստից միջոցներ հատկացնելու:
Քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակն Արսեն Պետրոսյանն է:
Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նշանակված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Իրանից Հայաստան տեղափոխվող ավելի քան 25 տոննա քաշով ապրանքն իրենից ներկայացնում է շարժիչային յուղ։
«Գործազրկության տոկոսի նվազում ունենք: Հունվար-օգոստոս ամիսների տվյալներով գործազրկության 14 տոկոսի նվազում ունենք»,-ասաց Մկրտչյանը:
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շարունակում են հանրությանը ցնցել հայտարարություններով. մեկը՝ «բացառիկ», «աննախադեպ» ռեկորդների մասին, մյուսը՝ «հանրության դաստիարակելու»:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, մշտապես իրականացնելով պայքար Ագարակ պետական սահմանի անցման կետով Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող ապրանքներ հայտնաբերելու ուղղությամբ, բացահայտել են հերթական իրավախախտումը։
Նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Բնակարանային ապահովում ծրագրի շրջանակներում իրականացվելու են 201 ընտանիքների բնակարանային ապահովման, բնակարանային պայմանների բարելավման աջակցությանն ուղղված աշխատանքներ:
Հայաստանում 2023 թվականին հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև երկու տարեկանը խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման բնակության վայրից:
Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հուլիսից նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի:
Նոյեմբերի 4-ին, ժամը 02։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ըստ 52-ամյա տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է ցանել ու աճեցրել՝ իր օգտագործման համար։
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 2-ին Արզնի գյուղի տարածքում շրջագայության ժամանակ լսել են կրակոցի ձայներ և շարժվելով այդ ուղղությամբ՝ Արզնու խճուղու հարակից դաշտամիջյան հատվածում նկատել են, որ մի տղամարդ կրակում է:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին Ալավերդի քաղաքի Սանահին սարահարթ 2-րդ թաղամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 39-ամյա Արթուր Լ.-ն:
Ոմանք կարծում են, թե երջանկությունը մարմնավոր բարիքների մեջ է, ոմանք՝ արտաքին բարիքների, իսկ ողջամիտներն ու բարոյականության ուսուցիչ Արիստոտելն ապացուցում են, որ ճշմարիտ երջանկությունը հոգու բարիքների մեջ է: Իսկական երջանկությունը հոգու առաքինության պտուղն է:
Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վանաձորի քոլեջներից մեկի ուսանողը մոտը պահում է ատրճանակ ու դանակ:
Արմավիրի մարզում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մամուլում այսօր հրապարակումներ կային, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, հնարավոր է, մասնակցի նոյեմբերի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին:
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ երկու երիտասարդների վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել:
Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած:
Ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 2-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա Գոռ Յ.-ն:
Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, այս մասին փաստական տվյալները ձեռք են բերվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված քրեական վարույթով նախաքննության ընթացքում:
2020 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Զաքարյանի եղբայրը՝ Էդգար կրտսերը, որը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 1-ին, այսօր դուրս գրվեց բուժհաստատությունից։
«Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ից սկսելու է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը:
Հոկտեմբերի 29-ի երեկոյան «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած վերքով բուժօգնության է դիմել Այրք գյուղի բնակիչ 55-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ տանիքից ընկել է:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին «Փեթակ» ՍՊ ընկերության համապատասխան հայտի հիման վրա ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերությունում իրականացրել է վերահսկողական աշխատանքներ՝ Տեսչական մարմնի կողմից 2021թ․ հուլիսի 1-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։