Ֆոն դեր Լեյենը պատմել է, թե ինչի համար է օգտագործվելու Ուկրաինայի համար ԵՄ վարկի առաջին տրանշը
Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրո վարկից 6 միլիարդ եվրո կհատկացվի այս եռամսյակում՝ անօդաչու թռչող սարքերի գնման և բյուջետային կարիքների համար, Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ երկրները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը՝ ֆինանսական և ռազմական աջակցության համար: Վարկը կտրամադրվի երկու տարվա ընթացքում: Եվրամիությունը նախատեսում է տարեկան 45 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային:
«Մենք 2026 թվականի համար նախատեսված 45 միլիարդ եվրոյի առաջին տրանշը կհատկացնենք արդեն այս եռամսյակում. մեկ երրորդը կուղղվի բյուջետային կարիքներին, իսկ երկու երրորդը՝ Ուկրաինայի պաշտպանությանը, իսկ առաջին պաշտպանական փաթեթը կուղղվի Ուկրաինայից Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի մատակարարմանը, որի արժեքը կկազմի մոտ 6 միլիարդ եվրո»,- ասել է նա։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինան ռեկորդային բյուջետային դեֆիցիտ է գրանցում՝ հույս ունենալով այն ծածկել Արևմուտքի օգնությամբ։



