«Լավ կանեն` շուտ խելքի գան». Թրամփը շտապեցնում է Իրանին գործարք կնքելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին կոչ է արել շտապել միջուկային գործարքի հարցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, սակայն պահանջում է ճանաչել իր իրավունքը՝ զբաղվելու ուրանի հարստացմամբ խաղաղ նպատակներով՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT)։

«Իրանը չի կարողանում հավաքվել։ Նրանք չգիտեն` ինչպես ստորագրել միջուկային գործարքը։ Լավ կանեն` շուտ խելքի գան»,- գրել է Թրամփը իր Truth Social-ում։

Wall Street Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ–ի առաջնորդը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը։ Նա այլ տարբերակները՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալն ավելի ռիսկային է համարել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930