Արմեն Աշոտյանը 6 կուսակցությունների նամակը ԵՄ-ին հանձնեց ԵՄ պատվիրակության անվտանգության աշխատակցին

Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է ընթանում: Ընդդիմադիր 6 կուսակցությունները պահանջում են, որ ԵՄ կառույցներն աչք չփակեն ՀՀ կառավարության անօրինական գործողությունների վրա և բարձրաձայնեն այն ճնշման մասին, որ կիրառվում է ընդդիմադիր ուժերի, ոչ իշխանամետ լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի 6 քաղաքական ուժեր Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարներին և ԵՄ ղեկավարությանը նամակ են հասցեագրել` ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը և նշելով, որ ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը Երևանում հղի է վտանգավոր քաղաքական ուղերձի հղումով, այն է` ժողովրդավարական նահանջը կարող է անտեսվել, երբ դա քաղաքականապես հարմար է։

Ընդդիմադիր ուժերն այսօր նամակը հանձնեցին ՀՀ-ում ԵՄ–ի դեսպանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930