
16 տարեկան պատանին ծնողների և մանկավարժի հետ հրավիրվել է բաժին

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վանաձորի քոլեջներից մեկի ուսանողը մոտը պահում է ատրճանակ ու դանակ:
Տեղեկությունը ստուգվել է, նաև պարզվել է ուսանողի ինքնությունը` Տիգրան Մեծի փողոցի բնակիչ էր, 16 տարեկան: Պատանին, ծնողների և մանկավարժի հետ, հրավիրվել է բաժին և նրանց ներկայությամբ իր պայուսակից ներկայացրել «Վալտեր» գրառմամբ ատրճանակի նմանվող իր, իսկ գրպանից` գաղտնի փականով դանակ:
Տղան հայտնել է, որ երկուսն էլ իրենն են, գնել է Վանաձորի մի խանութից:
Փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: