Բաժիններ՝

Տղամարդը հիվանդանոցում հայտնել էր, որ տանիքից է ընկել․․․

Հոկտեմբերի 29-ի երեկոյան «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած վերքով բուժօգնության է դիմել Այրք գյուղի բնակիչ 55-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ տանիքից ընկել է: Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Այրք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածի և 51-ամյա համագյուղացու միջև, որի ընթացքում էլ 51-ամյա տղամարդը դանակահարել էր բուժհաստատություն տեղափոխվածին:

Նա ձերբակալվել է: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված:

Ձերբակալվածը ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930