Թուրքիայում հարցվածների 81 տոկոսը կարծում է, որ տնտեսությունը վատ վիճակում է

Թուրքական «Turkey Report»-ը կիսվել է «Istanbul Economy Research»-ի կողմից 2023-ի օգոստոսի 4-11-ը անցկացված հարցման արդյունքներով, որ անցկացվել է Թուրքիայի 26 նահանգներում 2000 մարդու մասնակցությամբ: Ըստ ermenihaber.am-ի՝ նշվում է, որ մայիս ամսից բացասական կարծիքների աճ է նկատվում։

Ըստ այդմ՝ օգոստոսին տնտեսության ընթացիկ ընթացքը «Շատ վատ» կամ «Վատ» գնահատողների ցուցանիշը կազմել է 81%։ Սա նշանակում է, որ 10 հարցվածներից մոտ 8-ը տնտեսության վիճակը համարում է վատ։

Հարցվածների 12%-ը կարծում է, որ տնտեսական վիճակը «Ոչ լավ է, ոչ՝ վատ»։ Միայն 7%-ն է տնտեսության ներկա վիճակը գնահատում «Լավ» կամ «Շատ լավ»։

Ուշագրավ է, որ տնտեսության վիճակը բացասական են գնահատել հիմնականում ուսանողներն ու մասնավոր հատվածի վարձատրվող աշխատակիցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930