Samsung Electronics ընկերությունն ուսումնասիրում է դիսփլեյի վնասվածքների վերաբերյալ հաղորդումները, որոնք առաջացել են Galaxy Fold նոր շարքի որոշ ծալովի սմարթֆոնների օգտագործման ընթացքում:
Այս տարվա փետրվարին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել է ստվերային Genesis համացանցային խանութը, որտեղ վաճառվում են գողացված ավելի քան 60 հազար թվային անձինք՝ ԱՄՆ 5-200 դոլար արժեքով, այդ թվում՝ նաև Հայաստանում ժողովրդականություն վայելող համացանցային խանութների և վճարային ծառայությունների օգտատերերի մուտքանուններ և գաղտնաբառեր։
Apple ընկերությունը եւ պրոցեսորների մատակարար Qualcomm-ը համաձայնության են եկել Քուփերթինոյի ընկերության կողմից արտոնագրերի հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական քննությունը դադարեցնելու շուրջը:
Այսօր մեր հերոսը 19-ամյա Նանե Սարգսյանն է, ով աշխատում և ստեղծում է ՏՏ ոլորտում արդեն մի քանի տարի: Նանե Սարգսյանի մասին 168.am-ը պատմել է տարիներ առաջ, երբ նա ստեղծել էր կենդանիների վիրտուալ լաբորատորիա:
Xiaomi չինական ընկերության գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունը շուրջ 1 մլրդ դոլար կնվիրաբերի բարեգործությանը:
WhatsApp-ի մշակողներն սկսել են նոր գործառույթի թեստավորումը, որը թույլ կտա անջատել ծանուցումները խմբային չաթերից, ըստ որում դուրս չգալով դրանցից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին մասնակցեց «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով կոնֆերանսի փակման արարողությանը:
YouTube-ն զբաղվելու էինտերակտիվ շոուների ստեղծմամբ:
Facebook ընկերությունը ներկայացրել է այն լրամշակումները, որոնք միտված են անվտագության ապահովմանը համանուն սոցիալական ցանցում, ինչպես նաեւ իրեն պատկանող Instagram եւ Facebook Messenger ծառայություններում:
Facebook սոցիալական ցանցը փոխել է օգտագործման պայմանները Եվրահանձնաժողովի եւ սպառողների իրավունքների պաշտպանության մարմինների հետ կայացած կոնսուլտացիաներից հետո, որպեսզի դրանք ավելի մատչելի բացատրի օգտատերերին:
Samsung-ը ներկայացրել Է Galaxy A80 սմարթֆոնի նոր մոդելը, միջոցառումը հեռարձակվել Է ընկերության պաշտոնական կայքում, տղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սարքն ստացել Է մեծացված 6,7-դյույմանոց FHD+ Super AMOLED դիսփլեյ եւ եռակի դարձկեն խցիկ, որն ինքնաբերաբար միանում Է լուսանկարման գործառույթն ակտիվացնելիս: Մարտկոցի տարողությունը կազմում Է 3700 միկրոամպեր ժամ:
Սմարթֆոնը հասանելի Է երեք գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն եւ սեւ: Նորույթի մանրածախ գիննն սկսվում Է 49 հազար 990 ռուբլուց, սմարթֆոնը վաճառքում կհայտնվի մայիսի 27-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Facebook-ի վարչակազմը ներկայացրել է նոր գործառույթ, որը նախատեսված է այն բանի համար, որ սոցցանցում մարդիկ կարողանան հիշողություններ պատմել մահացած օգտատերերի վերաբերյալ:
YouTube տեսահոսթինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են ապրիլի 10-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին:
Twitter ընկերության գործադիր տնօրեն Ջեք Դորսիի աշխատավարձը 2018 թվականին կազմել է 140 ցենտ:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կստանձնի ավիացիոն արդյունաբերության մեջ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների կառավարման, վերահսկման եւ ներդրման գործառույթները:
Չինական աղբյուրների համաձայն, iPhone XI-ի ամենամեծ նորարարությունը կլինեն հիմնական տեսախցիկի սուպերլայն անկյունագծերը և TOF-սենսորները:
TSMC հաճախորդները, օրինակ՝ Apple-ը, ունեն մի շարք գործիքներ իրենց հաջորդ սերնդի չիպերի նախագծման համար: Մասնագետները ենթադրում են, որ այժմ մեկ շերտում 1.8 անգամ ավելի շատ տրանզիստորներ կլինեն, իսկ Cortex-A72 միջուկների արագությունը կավելանա 15% -ով:
Այսուհետ գնելով «iPhone Xs» կամ «iPhone Xs Max» ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպսարկման կենտրոններում՝ բաժանորդները հնարավորություն են ստանում ձեռք բերելու այն «և» սակագնային պլանի շրջանակում ներառված ինտերնետի, ներցանցային և դեպի այլ ցանցեր խոսելաժամանակի ու SMS փաթեթների հետ միասին՝ ֆիքսված ամսավճարի դիմաց:
Մեծ Բրիտանիայում կստեղծեն անկախ կարգավորիչ առցանց-սպառնալիքներից օգտատերերին պաշտպանելու համար:
Կիբեռհանցագործները վերջին ժամանակներս ավելի հաճախ են օգտագործում աշխարհում և Հայաստանում սիրված սերիալներն այն օգտատերերի սարքերը վարակելու համար, որոնք նախընտորում են դրանք անվճար ներբեռնել տոռենտներից։ Ելնելով IMDB-ում և Rotten Tomatoes-ում ունեցած վարկանիշից՝ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընտրել է 31 սերիալ, որպեսզի պարզի, թե ինչ վնասաբեր ծրագրերի են բախվել դրանց հետ գործ ունեցած օգտատերերը։
Էստոնիայում ապրիլի 8-ին մեկնարկել են կիբեռանվտանգության Locked Shields 2019 աշխարհում խոշորագույն վարժանքները:
SpaceX ամերիկյան ընկերության սեփականատեր եւ Tesla ավտոմոբիլներ արտադրողի հիմնադիր Իլոն Մասքը երկու րոպեում 1,1 միլիարդ դոլար է կորցրել NASDAQ-ի սակարկություններում:
Google-ը վաճառքից հանել է իր ֆլագմենային երկրորդ սերնդի սմարթֆոնը, քանի որ ժամանակը Pixel 3-ինը և Pixel 3 XL-ինն է:
Հարավային Կորեան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որն սկսել է հինգերորդ սերնդի շարժական կապի (5G) առեւտրային շահագործումը:
Apple կորպորացիան պլանավորում է 5,42 դյույմ էկրանով կոմպակտ iPhone-ը թողարկել 2020 թվականին:
Հայ մասնագետների մշակած տեխնոլոգիան թեստավորումից հետո ստացել է բարձր գնահատական և համարվում է ամենալավը աշխարհում: Խոսքը աղմուկի մաքրման տեխնոլոգիայի մասին է:
Ավստրալիայի բնակիչը լրջորեն տուժել է iPhone 6-ի մարտկոցի պայթելու հետեւանքով:
Անցյալ ամիս Samsung-ը և Xiaomi-ն հետաքրքիր նորություններ ներկայացրին, սակայն բոլորին գերազանցեց Huawei-ը, որը թողարկեց P30 նոր շարքի սմարթֆոն:
Սթենֆորդի համալսարանի գիտնականները Facebook-ի օգտատերերի շրջանում անցկացրել են հարցումներ:
Ինչպե՞ս է հնարավոր փոքր տարիքում ստեղծել նման խաղեր, որտե՞ղ սովորել, ո՞ւմ դիմել և ինչպե՞ս զարգացնել սեփական պրոդուկտը: