Բաժիններ՝

Google-ը հարթակ կգնի Looker-ի բիզնես-վերլուծության համար

Google-ը համաձայնության է հասել հարթակի ձեռքբերման շուրջը Looker-ի գործարար-վերլուծության համար: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Գործարքի ավարտից հետո, որի գումարը կազմել է 2,6 միլիարդ դոլար, Looker-ը կմիանա Google Cloud-ին:

«Looker-ի միացումը Google Cloud-ին մեզ կօգնի սպասարկյալներին առաջարկելու ավելի ամբողջական վերլուծական լուծում՝ տվյալների բեռնումից մինչեւ արդյունքների տեսողականացումը եւ տվյալների եւ գաղափարների ինտեգրացումն աշխատանքային գործընթացներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշված է, համաձայնությունը հիմնված է երկու ըկերությունների՝ գոյություն ուեցող գործընկերության վրա, որոնք համատեղ ծառայություններ են մատուցում 350-ից ավելի սպասարկյալների, որոնց թվում են Yahoo!-ն, Hearst-ը, Buzzfeed-ը, Sunrun-ը, King-ը եւ WPP Essence-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս