Բաժիններ՝

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում հայտնվել է Բենքսիի նոր գրաֆիտին

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում հայտվել է բրիտանացի հայտնի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիի նոր գրաֆիտին: Instagram-ում նկարչի պաշտոնական էջում հրապարակված լուսանկարում պատկերված է նոր գործը, որն արված է Եվրամիությունից ժամանող մարդկանց մաքսային հսկողության գոտու փակ անցումում:

KEEP OUT («Ներս չթողնե՛լ», «Մուտքն արգելված Է») մակագրությամբ կողպեքով փակ դռան վրա պատկերված է առնետ, որը KEEP OUT մակագրությունից «պոկված» T տառով հարվածում է այդ կողպեքին, որպեսզի բացի այն։Հրապարակումը 12 ժամում ավելի քան

700 հազար լայք է հավաքել: Բենքսին (Banksy) առեղծված-նկարիչ է, սադրիչ եւ զավեշտաբան, նա փոխել է զանգվածային պատկերացումը փողոցային արվեստի մասին: Նրա հեգնական եւ սրամիտ գործերն՝ ուղղված քաղաքականության, պատերազմի, կապիտալիզմի եւ բարոյախոսական քարոզչականության դեմ, դառնում են լրագրողների, լուսանկարիչների, վանդալների, գեղարվեստական քննադատների եւ կոլեկցիոներների որսի առարկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս