Բաժիններ՝

Հայաստանի գրեթե յուրաքանչյուր 6-րդ օգտատեր 2019-ի առաջին եռամսյակում ենթարկվել է համացանցից գրոհի

Հայաստանի օգտատերերի 16,13%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է համացանցից գրոհի։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 16%, իսկ Ադրբեջանում՝ 18,28%, և այդ երկիրը աշխարհում 11-րդ տեղն է զբաղեցրել համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով։

Ամբողջ 2018 թվականի ընթացքում նման գրոհների բախվել է հայաստանցի օգտատերերի 36,47%-ը՝ նախորդ տարվա 32,81%-ի փոխարեն։ Եվ եթե Ադրբեջանում վեբ-գրոհների ենթարկվածների բաժինը 2017 թվականի 35,14%-ից աճել է մինչև 35,88%, ապա Վրաստանում՝ 22,93%-ից մինչև 26,62%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Ընդհանուր առմամբ, 2019 թվականի առաջին եռամսյակում ընկերության լուծումները հետ են մղել 843 մլն 96 հազ. 461 գրոհ, որոնք իրականացվել են աշխարհի 203 երկրներում գտնվող համացանցային ռեսուրսներից, և գրանցել՝ 113 մլն 640 հազ. 221 ունիկալ URL (հասցե), որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։

Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել հենց վեբ-մոդուլով հակավիրուս, որն օգտատերերին պաշտպանում է վարակված վեբ-էջերից վնասաբեր օբյեկտների ներբեռնումից։ Չարագործները կամ հատուկ են ստեղծում վնասաբեր կայքէջեր, կամ կոտրում են օրինական ռեսուրսները և այդտեղ տեղադրում վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր, կրիպտոարժույթների թաքնված մայներեներ, ծածկագրող շորթիչներ ներբեռնող փաթեթներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս