Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկանը 1.8 միլիոն դրամ է` Ալեքսանյանի 10.5 միլիոնի համեմատ։
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել կառավարության 2014 թ. հոկտեմբերի 16-ի N 1442-Ն որոշման մեջ:
Ֆրանսիան մտադիր է տրամադրել «Միաժ 2000-5» կործանիչներ և ուսուցանել ու զինել 4,5 հազար զինվորականների:
Բանն այն է, որ վերջիններս վարժական հավաքների կազմակերպման դժվարին գործն են անում խիստ ծանրաբեռնված ռեժիմով. հիմա էլ ամառային զորակոչն է մեկնարկելու ու գերլարված վիճակը ավելի կկրկնապատկվի:
Իշխանությունների հակառուսական քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու ԱԱԾ հին կազմի հարաբերություններում խոր անջրպետ է առաջացրել:
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում անշեղորեն հաջողվող եզակի բաներից մեկն էլ պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր օղակներում շիլաշփոթ ստեղծելն է: Հետևանքը՝ համակարգային շփոթ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ գրավոր ու բանավոր պարզաբանումներ ու հայտարարություններ են տարածվել առ այն, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը չի առաջնորդվում Եկեղեցու կողմից։
Արայիկ Հարությունյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 411 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4 մլն դրամով։
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը դարձել է Նիկոլ Փաշինյանի ոչ միայն քայլերի լեյտմոտիվը` թելադրողը, այլեւ՝ հոգեվիճակի։
Դժվար չէ նկատել, որ ցանկացած լարված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը «մարտի» է նետում ոչ միայն իր քպականներին, այլև իրավապահներին:
Փաստաբանական, նոտարական համայնքներին հավելյալ հարկելու օրենսդրական փոփոխության նախագիծը թերեւս կմնա անփոփոխ եւ կներկայացվի հաջորդ շաբաթ մեկնարկվելիք նիստերի օրակարգում՝ երկրորդ ընթերցման։
Պայմանագրից տեղեկանում ենք, որ համայնքապետարանը որոշել է ուսումնասիրել այդ 30 շենքերի ընդհանուր վիճակը:
Զեկուցողը Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էր, ում ուղիղ տեքստով առաջարկեցին փակել «Շողակաթը» եւ այդ հեռուստաընկերությանը հատկացվող տարեկան 206 միլիոն դրամն էլ տալ Հանրայինին, որ հարստացնեն իրենց «մշակութային, կրթական հաղորդումների բազան»։
Վաղեմի լրագրող Սիսակ Գաբրելյանն Ազգային ժողովից ստանում է 11 մլն 930 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, որը նախորդ տարվա համեմատ է աճել է 2 մլն 387 հազար դրամով։
Նիկոլ Փաշինյանի եւ կնոջ՝ Աննա Հակոբյանի հրապարակային ակտիվությունն անգամ ՔՊ-ականներից շատերին է նյարդայնացնում, հատկապես՝ կնոջ, որը, ներքաղաքական լարվածությանը զուգահեռ, աճում է: Նրա հայտնվելը երեւանյան փողոցներում` լանջաբաց հագուստով, սելֆին, որը բուռն արձագանքի է արժանացել ոչ միայն իշխանություններից դժգոհ շրջանակներում, այլեւ՝ իշխանական։
Մեր տեղեկություններով, մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր Փաշինյանի այցի ժամանակ հանձնարարվել է ուղեկալներում կանգնած ոստիկաններին՝ ծայրահեղ ուշադիր լինել ճանապարհի ամեն մի անկյունին ու հատվածին, ստուգել ամեն ծառ ու թուփ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վախճանը գուժող իշխանությունը երեկ իր ունեցած ողջ ռեսուրսով լծվել էր վարդենիսյան այցն ու հանրահավաքը հարամելու գործին։
Քաղաքական դաշտում յուրաքանչյուր ակտիվության ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառում է թեզեր, թե այս կամ այն առաջնորդը ուղիղ կամ անուղղակի ղեկավարվում է «նախկինների» կողմից:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ակտիվ քննարկումներ են Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու վերաբերյալ: ՔՊ-ական պատգամավորների գերակշիռ մասը, ըստ մեր աղբյուրի, համաձայն չէ Փաշինյանի «առաջարկած» մոդելին` «եկեղեցուն պետք է հարկել, հետո այդ գումարները հետ վերադարձնել»՝ ապահովելով միայն թափանցիկություն։
Այն, որ հնարավոր իշխանափոխությունից հետո ամենևին էլ հեշտ չի լինելու, երևի թե շատ քչերին միայն պարզ չէ: Իրականության զգացողությունը պահպանած հայրենակիցները հստակ գիտակցում և իրենք իրենց հաշիվ են տալիս, որ ոչ միայն դյուրին չի լինելու Հայաստանն ավերակած Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, այլև շատ ավելի բարդ ու դժվար է լինելու դրանից հետո: Այդ «հետո»-ի վերաբերյալ նախօրեին որոշակի պատկերացումներ հրապարակայնացրեց «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ներկայացնելով «Անցումային կառավարության» գործառույթների վերաբերյալ պատկերացումների հիմնական թեզերը:
Տպավորություն է՝ կարծես հայկական ֆուտբոլում քաոս է, որը գնալով խորանում ու անկառավարելի է դառնում:
-ում քննարկում են հերթական նստաշրջանի ավարտից հետո մեկ արտահերթ նիստ հրավիրելու նպատակահարմարության հարցը, ՔՊ-ական պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել եւ գնալ հանգստի՝ չդառնալով սրբազան պայքարի թիրախ։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որպես ներկայացուցչական գնում, ձեռք է բերել սեղանի խաղ, որը կոչվում է «Էթիկա»։
Լուսինե Բադալյանի հաշվետու տարվա եկամուտներն ընդհանուր առմամբ ավելացել են նախորդ տարի, քանի որ պատգամավորն ԱԺ-ից ստացել է նաեւ 3 մլն դրամ այլ եկամուտ։
Արտագնա հանդիպումներից հետո Վարդան Օսկանյանը կրկին կհանդիպի Արցախի կառավարության անդամների եւ պատգամավորների հետ:
Հունիսի 10-ին ռուսական Okko առցանց կինոթատրոնում կկայանա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան:
Այդպես ասողներին գուցե արժե հայելի նվիրել, բարեկամաբար նաև հուշելով հարց տալ, թե ինչո՞ւ եք կարծում, որ մնացած բոլորը շատ մի ուրախ կամ հոժար են ձեր ներկայությանը, որ մի հատ էլ նախապայմաններ եք դնում: Սակայն այստեղ հիմնականը, կարծում ենք, այն է, որ հանուն պետության գոյության ծավալվող այս պայքարի հետ կապված «բայց»-եր առաջադրելը, «բայց»-եր դնելն ընկալելի չի կարող լինել: Այստեղ «բայց»-եր չկան:
Ուշագրավ է, որ այս տեղեկություններին զուգահեռ հաղորդագրություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապացությամբ:
ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ ստուգման։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Ինչպես հայտնի է, այս շաբաթ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումներն են ընթանում: