Անի Սամսոնյան. «Այստեղ այլևս արդարացում չկա՝ նախկիններն են, ներկաներն են և այլն». «Հրապարակ»
Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը, որը նախկինում նաեւ այս կուսակցության խոսնակն էր, հանրությանը սոցցանցի միջոցով տեղեկացրեց, որ դադարեցնում է կուսակցությանն իր անդամակցությունը։
Իսկ որքանո՞վ է Անի Սամսոնյանն ընդդիմադիր լինելու, արդյո՞ք այնքան ընդդիմադիր կլինի, որ կգնա, կկանգնի Բագրատ Սրբազանի կողքը, կծեծվի, նրա մազերից էլ կքաշեն ոստիկանները, Անին այլևս չցանկացավ հարցերին պատասխանել, ասելով, որ հիմա չի կարող, որ վերջին զանգի միջոցառման է մասնակցում։
Մենք փորփրեցինք Անի Սամսոնյանի ելույթները և գտանք մի ուշագրավ հատված, որը թերեւս բացատրում է կատարվածը: Մայիսի 9-ի ցույցից առաջ նա հայտարարել էր․ «Ես ակնկալում եմ, որ մարդիկ կմիանան այս շարժմանը, որովհետև այստեղ այլևս արդարացում չկա՝ նախկիններն են, ներկաներն են և այլն: Այստեղ կա արդար բողոք և իմ ակնկալիքը այն է, որ հնարավորինս շատ մարդիկ ցույց կտան իրենց կամքը և դժգոհությունը, որպիսի իշխանությունը արխային չլինի»: