#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ.#ՈՒՂԻՂ
Պարոն Քոչարյան, Ձեր ազատությունը սահմանափակվե՞լ է. դատավորը` ՀՀ 2-րդ նախագահին
Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին օրերս հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն՝ Վաշինգտոնի ակտիվ աջակցությամբ, աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ:
Ըստ Կրասնոդարի իշխանությունների՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից տուժել է 1 կին, բեկորները վնասել են նրա տունը։
#ՀԻՄԱ. ՄԱՐՏԻ 1-Ի ՎԵՐԱԲԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Պայմանական, եթե 4 հոգանոց ընտանիք է և բնակարան է ցանկանում գնել Երևանում, ապա նրան տրվում է 12 մլն դրամ` սերտիֆիկատի ձևով:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
#ՀԻՄԱ. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈւՂԻՂ
Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։
Նշելով, որ բոլոր օտարերկրացիները պետք է լքեն Արևմտյան Ասիան, ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին հավելել է․ «Օտարերկրացիները պետք է այստեղ գան միայն հարգանքով և խոնարհվեն տարածաշրջանի ազգերի առաջ»։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (EBRD) նախագահ Օդիլե Ռենաուդ-Բասսոյին։
Նորություն չէ որ նախկինում Թրամփը բարդ հարաբերություններ է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարների հետ, սակայն դիտորդների խոսքով՝ Հեգսեթի պարագան այլ է․ նա չափազանց հավատարիմ է Դոնալդ Թրամփին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, թե կարող է Սիրիայում նոր, լայնածավալ ռազմական գործողություններ սկսել՝ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։ Գործողությունն ուղղված է լինելու քրդական զինյալների դեմ, որոնց Անկարան մեղադրում է քրդական՝ PKK ապստամբների հետ կապեր ունենալու մեջ, որոնք, ինչպես հայտնի է, պայքարում են Թուրքիայի դեմ։ Անցած ամիս PKK-ն մահաբեր հարձակում իրականացրեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում
2025 թվականին Մոսկվայի տրանսպորտային հանգույցի բոլոր անցակետերում օտարերկրացու թվային պրոֆիլը պետք է ներդրվի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է «Коммерсантъ»-ը։
Հայաստանում ԵՄ առաքելության անդամների ուղեկցությամբ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան «ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականության ևս մեկ ցուցադրություն է»։ Դրա մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում դիտարկում է երկրի նախկին փոխնախագահ Մայք Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քիթ Քելլոգին։
Սա կոռուպցիայի այն մեթոդն է, որով պետական գումարների ծախսն ու փոշիացումն ամենահեշտն է, չկան մրցույթներ, մրցութային թեկուզ ձևական ընթացակարգեր և ռիսկ, որ մրցույթին մասնակցող որևէ տնտեսվարող կարող է բողոքարկել ու բացահայտել՝ ինչպես է պետության կարիքների բավարարումը հանգեցնում որոշ պաշտոնյաների անձնական կարիքների բավարարմանը։
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում:
ԱԺ կայքում հրապարակված «գիտնականի տվյալներ պարունակող քարտ» վերտառությամբ թղթի կտորից պարզ է դառնում, որ վերջին անգամ «գիտական գործունեություն» Սիրունյանը ծավալել է 2010 թվականին, ինչը խնդրահարույց է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի տեսանյունից:
Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը երկրի զինված ուժերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտնել է, որ Թուրքիայի հետ մի շարք նախագծեր կան և պայմանագիր է ստորագրվել կողմերի միջև թուրքական արտադրության 4 միավոր «Kirpi II»և 6 միավոր «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք ձեռք բերելու վերաբերյալ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խոշոր զինված հակամարտության հնարավոր բռնկման պատրաստվել՝ հակառակորդին իրենց ուժը ցույց տալու համար։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Ադրբեջանը կտրուկ է արձագանքել Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցելությանը հայ-ադրբեջանական սահման, որն իրականացվել է Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցիչների ուղեկցությամբ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունում սպառնացել է Եվրոպայի խոշոր երկրներից մեկի ղեկավարին:
Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ցանկում 21-րդն է, Ադրբեջանը՝ 33-րդը, Իրանը 92-րդն է, իսկ Թուրքիան՝ 54-րդը։ Ցանկից մինչև մեկ միլիոն բնակչություն ունեցող երկրները հանելու դեպքում Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում 5-րդն է
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի սոցիալական միասնության մեջ՝ ելույթ ունենալով Կրոնական հարցերի վարչության նիստերի դահլիճում կայացած 7-րդ կրոնական խորհրդի ժամանակ։
Վերջերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով և նախաձեռնությամբ լրագրողներից և փորձագետներից բաղկացած խումբ է մեկնել Տավուշ՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և Բերքաբեր՝ տեղում ծանոթանալու սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքներին, նաև քննարկել են ՀՀ պաշտպանության համակարգի զարգացման հիմնահարցերը:
Լիբանանի բանակը ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հետ փոխգործակցությամբ սկսել է մեծ ուժեր կուտակել Լիտանիայի հարավային շրջաններում: Այդ մասին, հիմնվելով զինվորական աղբյուրներին, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:
Կառավարության որոշմամբ՝ Արցախից տեղահանվածներին տրվող աջակցությունը կկրճատվի. եթե հիմա գրեթե բոլոր արցախցիները ստանում են յուրաքանչյուրն ամսական 50 հազար դրամ, ապա ապրիլից աջակցություն կստանան միայն առանձնացված խմբերը, այդ թվում՝ անչափահասներն ու 63 տարեկանից բարձր մարդիկ, ընդ որում, հաջորդ տարվա հուլիսից արդեն այդ աջակցությունը կկազմի 30 հազար դրամ։