
Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելությունից հետո

Ադրբեջանը կտրուկ է արձագանքել Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցելությանը հայ-ադրբեջանական սահման, որն իրականացվել է Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցիչների ուղեկցությամբ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունում սպառնացել է Եվրոպայի խոշոր երկրներից մեկի ղեկավարին:
Ադրբեջանի դիվանագիտական կառույցն այդ այցելությունը որակել է որպես «ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորում»: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում համապատասխան «դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այս անբարյացակամ գործողության դեմ»: