Բաժիններ՝

«Եթե դուք հարկ, տուրք եք վճարում, իսկ պաշտոնյաներն ըստ որում կաշառք են պահանջում, խփեք նրանց». Դուտերտե

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն քաղաքացիներին առաջարկել է կրակել այն պաշտոնյաների վրա, որոնք կաշառք են պահանջում, բայց չսպանել նրանց: Սեպտեմբերի 13-ին այդ մասին հայտնել է Manila Bulletin թերթը։

«Եթե դուք հարկ, տուրք եք վճարում կամ տեղեկանք եք ստանում, իսկ պաշտոնյաներն ըստ որում կաշառք են պահանջում, խփեք նրանց: Իսկ եթե ձեզ մոտ զենք կա, ապա կարող եք կրակել նրանց վրա, սակայն մի սպանեք, որովհետեւ դատաքննության ընթացքում դուք կարող է ներում չստանաք»,- հայտարարել է Ֆիլիպինների ղեկավարը: Նրա խոսքով՝ կոռուպցիան խորապես արմատացել է երկրի գրեթե յուրաքանչյուր պաշտոնյայի մեջ: Դուտերտեն խոստացել է, որ նա, ով կրակի կոռուպցիոների վրա, չի ուղարկվի բանտ, այլ պարզապես լրջորեն կպատժվի ֆիզիկապես»:

Նախագահը նշել է, որ եթե «կաշառակերության դեպքեր տեղի ունենան իր վարչակազմում, ապա ինքը կկանչի կոռուպցիոներին եւ գանգատով դիմածին թուլ կտա հարվածել նրա դեմքին»: Ռոդրիգո Դուտերտեն մինչեւ նախագահ ընտրվելն զբաղեցրել է Ֆիլիպինների հարավի Դավաո քաղաքի քաղաքագլխի պաշտոնը: Այն ժամանակ նա հայտնի է դարձել երկրի սուր խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ արած իր խիստ արտահայտություններով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս