«Սպանեցիք…». ոստիկանները քաղաքացուն քաշքշեցին, նա գլուխը հարվածեց ասֆալտին
Քաղաքացիները Սարյան փողոցից երթով միացան անհնազանդության ակցիայի մասնակիցներին
Ավտոերթ՝ Մաշտոցի պողոտայից
«Նիկո՜լ, դավաճան». Բաղրամյան պողոտան՝ այս պահին
Ես այդ բացահայտումը դրական ընթացք եմ համարում։ Դրան նպաստել է նաև ՌԱԿ-ի աշխատանքը, քանի որ դրա մասին առաջին անգամ բարձրաձայնեցի ես: Կարծում եմ, որ կլինեն նաև նման այլ բացահայտումներ, քանի որ նախկինում նման գործերի համար տրվել էին կանխավճարներ և դրանցից մի մասը պետք էր վաղուց վերջացրած լինեին, որը չի կատարվել։ Նաև կան հարցեր գին-արդյունք-հետագա կիրառում շղթայում։
Քաղաքացիները փակել են Վանաձոր–Ալավերդի միջպետական ճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին. ՈՒՂԻՂ
Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Գեղամ Մանուկյանին․ նրա ակնոցներն ընկան գետնին
Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը փակ է. քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փողոցներ են փակում․ ՈՒՂԻՂ
Քեզնից ու քո սարքած ձերբակալություններից վախեցող չկա։
«Եթե ընդդիմությանը հաջողվի իր միջոցառումներին մարդկանց թիվն էապես ավելացնել, և կարողանա ճիշտ թիրախային, մասնավորապես` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վրա կոնկրետ բարոյաքաղաքական ճնշում ավելացնել, ապա կարող են ինչ-որ գործընթացներ տեղի ունենալ. արդյունավետությունը և իշխանափոխության հնարավորությունը կմեծանա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի նախաձեռնությամբ տեղի ունեցող անհնազանդության միջոցառումներին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կոշտ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` դեկտեմբերի 10-ին Բաքվում շքերթի ժամանակ նրա կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները լսելով՝ կապված Սևանը, Երևանն ու Զանգեզուրը «սեփական հայրենիք» անվանելու հետ, անասելի ամոթ է զգացել։
ԱՄՆ-ի իշխանությունները կարող են ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին հայտարարել դեկտեմբերի 11-ին:
2019թ․ հունիսի 20-ին, այսինքն՝ ուղիղ մեկ տարի առաջ, մամուլում լուրեր հայտնվեցին, թե ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել երկրից դուրս գալ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս իր մոտ ունեցել է դատարանի համապատասխան թույլտվությունը, ինչն ավելի ուշ հաստատեց նաև վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ դեռ վաղ է ասել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրենց փողոցային պայքարը արդյունք տվե՞լ է, թե՞ ոչ, քանի որ պայքարը դեռևս ընթացքի մեջ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության հերթական ակցիայի ընթացքում մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Մոլդովական-Թոթովենց փողոցների խաչմերուկը:
Քաղաքացիները փակել են նաև Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ընդդիմության կողմից Արցախի ճանաչման հարցի հետ կապված որևէ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ հարցը պարունակում է պետական որոշակի գաղտնիք։
Երկրում անիշխանություն է։ Գնահատականներում պետք է լինել շատ հստակ։ ինչքան էլ որ գործող կառավարության ղեկավարը խոսի ընդդիմության մոտ ժողովրդական աջակցության պակասի մասին, այդ նույն ժողովրդական աջակցությունը ակնհայտորեն բացակայում է նույն իշխանության մոտ։ Սա փաստ է, որը պետք է ընդունել։ Պետք է հասկանալ նաև, որ մենք ունենք ժամանակի խիստ սղություն։ Ես որոշեցի այս ամենը գրել՝ Բաքվում երեկ հնչած հայտարարություններից հետո։
Քաղաքացիները փակել են Երևանի Մոլդովական-Թոթովենց խաչմերուկը. ՈՒՂԻՂ
Նա նաև շեշտեց, որ այս պահին միայն ԼՀԿ-ն կարող է ազատ ու արդար ընտրություններ անցկացնել. «Բացի մեզանից, մենք ոչ մեկին չենք վստահում, որովհետև մենք գիտենք, թե մենք ինչ կարող ենք անել, չգիտեմ, ով ինչ կարող է անել։ Եթե, օրինակ, հիմա ինչ-որ մարդիկ մարդկանց սպառնում են, Կառավարությունը չի կարողանում այդ մարդկանց ձերբակալի կամ չի կարողանում գտնել, ես կարո՞ղ եմ հույս ունենալ, որ, եթե ընտրակաշառք են բաժանում, նրանց կգտնի»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այդ մասին հինգշաբթի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Ժողովրդի տարբեր հատվածներ կարող են միաժամանակ տարբեր բաներ պահանջել, դա ստուգելու միակ ձևն ընտրություններն են։ Ինձ համար արժեքավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պահանջները, ակնկալիքները, հատկապես այն քաղաքացիների, որոնք այդ պահանջները ներկայացնում են հենց իրենցով, այլ ոչ թե տարբեր հանգամանքներով պայմանավորված»,- շեշտեց պատգամավորը։
Հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականն արեցին առավելագույնը՝ մեր պետության սահմաններն անսասան պահելու և հաղթանակելու համար։
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը բացահայտ ապատեղեկատվություն է որակում «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի տարածած տեղեկությունը, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ:
Տելեգրամյան «Մեդիապորտ» ալիքը գրում է․ «Նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե մինչ իր իշխանության գալը բանակում լուծված չի եղել անգամ հրետանու արկերի խնդիրը։
«Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների, ինչպես նաև հայտնել էր, թե 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 միլիոն դոլար են ստացել, որի վերաբերյալ իբր ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել և քրեական գործ է հարուցվել:
«Իսկ բարոյականություն չկա՞, պարտության պատասխանատվություն կրել չկա՞։ Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որը չգիտի՞, թե ընդհանրապես ինչ է կատարվում մեր երկրում։ Ես ասել եմ և պնդում եմ, որ վարչապետը պետք է հրաժարական տա, վայրկյան առաջ հեռանա իր պաշտոնից ու պատասխան տա այս ամենի համար։ Վերջերս մեկը սուպերմարկետից խաչապուրի էր գողացել, ու ոստիկաններն այնպես էին բռնում նրան, կարծես Բեն Լադենին բռնած լինեին, տասը հոգով նրան ոստիկանական մեքենան էին մտցնում և պատասխան էին պահանջում։ Հիմա, այս պարագայում, հայրենիքը գողացողները՝ երկրի առաջին, երկրորդ, երրորդ դեմքերը, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում։ Մեր երկրում ինչ հեշտ է դարձել հերոսից՝ դավաճան, դավաճանից՝ հերոս դառնալը»։