«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականն արեցին առավելագույնը՝ մեր պետության սահմաններն անսասան պահելու և հաղթանակելու համար։

Մենք իրավունք չունենք ողջ ծանրությունը թողնել առաջնագծում կանգնած մեր հերոսների ուսերին։
Ցավոք, դա բավարար չեղավ։

Պետության ղեկին հայտնված անձանց անպատասխանատվության, անկարողության, իսկ որոշ բացահայտված փաստերի վրա հիմնվելով նաև կասկած հայտնելով վերջիններիս դիտավորության վերաբերյալ բերեցին մեզ ամոթալի պարտություն և խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ։

Հարգելի՛ հայրենակիցներ,

«Առաջինը՝Հայաստան» նախաձեռնությունը հանդիսանալով տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց միավորած հարթակ, պահանջում է Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականը և միանում հրաժարակի պահանջով կազմակերպվող բոլոր միջոցառումներին։

Հարգանքով՝ Առաջինը՝Հայաստան նախաձեռնության համահիմնադիրներ

Տեսանյութեր

Լրահոս