ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կենսական նշանակության օգտակար հանածոների արդյունահանման և մարտկոցների բաղադրիչների արտադրության ոլորտի նախագծերին 3 մլրդ դոլար հատկացնելու մասին, հայտնում է Reuters։
Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցրել են այն երկրների ցանկը, որոնք կարող են զինծառայողներ ուղարկել՝ վերահսկելու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակում, հաղորդում է Reuters գործակալությունը։
Կրկին՝ հարց ՔՊ-ական պատգամավորուհուն. այդ «զգայունությունը» դրսևորվո՞ւմ է, օրինակ, երբ ծնողների աչքի առաջ պատերից ջնջում են զոհված տղաների նկարները, վերացնում փառքի անկյունները, արժեզրկում այն ամենն, ինչի համար նրանք զոհվել են, ասում, որ զոհվել են հանուն ոչնչի, թե՞ «զգայունությունը» միայն սեփական անձի ու յուրայինների նեղ շրջանակի համար է:
Իսպանիան սահմանային հսկողություն է սահմանել Իտալիայից օդային և ծովային ճանապարհով ժամանող բոլոր ուղևորների համար՝ ԵՄ երկու երկրների միջև միգրացիոն ճգնաժամի շուրջ ծագած վեճի սրման ֆոնին, հաղորդում է BBC News-ը։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «2008-ի այս օրը մեր տարածաշրջանն «եռում» էր. վրաց-օսական պատերազմի բռնկումը սպառնալիք էր նաև Հայաստանի համար: Ակնհայտ էր,որ պարենային անվտանգության ապահովումը մեր երկրի համար վտանգված էր:
Օդեսայից դեպի հարավ և արևելք ծովային անցման ժամանակ անօդաչու թռչող սարքերով խոցվել են երկու չորաբեռնատար նավեր, որոնք սպառազինություն և ռազմական գույք էին հասցնում Ուկրաինայի նավահանգիստներ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Յուտա նահանգում խոշոր անտառային հրդեհի մարմանը մասնակցող ուղղաթիռը կործանվել է։ Օդանավում եղել են երկու մարդ, նրանց վիճակը դեռևս անհայտ է, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ դաշնային իշխանություններին։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակի կապակցությամբ․ տեղեկանում ենք կազմակերպությունից։
Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավար Խալիդ ալ-Հմեյդանը այցելել է Բաղդադ և Իրաքի վարչապետ Ալի ազ-Զայդիի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության իրավիճակը՝ թագավորության վրա հնարավոր հարձակումների նախապատրաստման մասին հաղորդումների ֆոնին, հայտնում է Al Arabiya.
Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պատերազմ կսադրենք և այլ հիմարություններ։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նիկոլ Փաշինյանի ուղերձն օգոստոսի 8-ի առիթով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պետքարտուղարությունում անցկացվող կլոր սեղանի ընթացքում հանդիպման մասնակիցներին խնդրել է արագացնել դրա ավարտը՝ հայտարարելով, որ իրեն անհրաժեշտ է վերադառնալ պատերազմի հետ կապված հարցերին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ այցելել է Սերբիա։ Բելգրադում նա բանակցություններ կվարի երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, հայտնում է ուկրաինական ТСН պարբերականը։
ԱՄՆ Սենատն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ և երկրորդային մաքսատուրքեր սահմանելու մասին օրինագիծը։ Քվեարկության արդյունքներով փաստաթղթին աջակցել է 86 սենատոր, 11-ը դեմ են հանդես եկել։
Բացահայտվել է, թե որտեղ է գտնվում աշխարհի ամենափոքր ծովը։ Նշվում է, որ այն տեղակայված է երկու մայրցամաքների միջև ու չնայած իր փոքր չափերին ունի եզակի կառուցվածք, ռազմավարական և հիդրոգրաֆիկ առանձնահատկություններ։
Հորմուզի նեղուցում ճգնաժամի սկսվելուց ի վեր Ֆրանսիան ուսումնասիրում է այլընտրանքային ուղիներ, այդ թվում՝ քննարկվող նախագծեր, որոնք ներառում են նավթի տեղափոխում Սիրիայի և Լիբանանի միջով դեպի Եվրոպա և դրանից այն կողմ:
ԱՄՆ բանակը նախատեսում է առնվազն 400 միլիոն դոլար ծախսել AeroVironment ընկերության Locust լազերային հակադրոնային համակարգերի ձեռքբերման համար՝ գնելով այդպիսի տասնյակ համալիրներ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի և տարածքային ընդլայնման, սակայն շարունակելու է ամրապնդել երկրի պաշտպանունակությունն ու ապահովել ազգային անվտանգությունը։
Երբ մուսուլմանները միասնական են, նրանք կարող են դիմակայել թշնամական արտաքին ուժերի կողմից ցանկացած մարտահրավերի։
Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը: Հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ նշելով՝ միջնորդ երկրներից մեկի դիվանագետը հայտնել է, որ Իրանի բանակցողները սպասում են Օմանի և ԱՄՆ-ի հետ գործարքի վերջնական հաստատմանը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։
Քննված գործերում այդ անունը որպես ապրանքնանիշ օգտագործողները նշել են, որ Բեյոնսեն զուտ անուն է ուղղակիորեն չի հիշեցնում հայտնի արտիստին, բայց դատարանը չի բավարարել այդ տեսակետը։
Հարուցված քրեական գործը հակաիրավական է, հակասահմանադրական է և, վերջապես, հակակոնվենցիոն է, ուստի և դասական/դասագրքային քաղաքական հետապնդում է` ուղղված Եկեղեցու դեմ։
Նա իր «Տոտալիտարիզմի ակունքները» գրքում ներկայացնում է այն գաղափարը, որ բռնակալությունը պարզապես տոտալիտար, կամ ավտորիտար իշխանությանտեսակ չէ։ Դա իշխանության ձև է, որի նպատակը ոչ միայն մարդկանց վարքագիծը վերահսկելն է, այլև նրանց մտածողությունը, իրականության ընկալումը և հասարակության ամբողջ կառուցվածքը։
2026 թվականի հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձևի նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
ՌԴ ԶՈւ-ն օրվա ընթացքում հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերից ելնելով օգտագործվող ծովային նավերին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ֆրանսիայում գործազրկության մակարդակը նախորդ եռամսյակում աճել է մինչև 8.3%՝ դրա նախորդի 8.1%-ի համեմատ, ինչն ամենաբարձր մակարդակն է 2020 թվականից ի վեր․ հայտնել է երկրի Ազգային վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ինստիտուտը (Insee):
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները օրվա ընթացքում Ռուսաստանի շրջանների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրատարածքների վրա խոցել են 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին օգոստոսի 7-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է որոշում կայացնել նախագահական հաջորդ ընտրություններում հանրապետական թեկնածուի վերաբերյալ։ Այս մասին նա ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ կարող է «օրերի ընթացքում» 30-60 օր ժամկետով հրադադարի համաձայնագիր կնքել։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը A Haber հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ եվրոպական երկրները Անկարայից պահանջում են իրավական հավաստագրեր, որոնք կհաստատեն արտահանվող գազի ոչ ռուսական ծագումը։