Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը հոկտեմբերի 30-ին հավանություն տվեց Կուբայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու որոշման նախագծին:
Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Արցախի հարցի հետ կապված՝ Իրանը հավասարակշռված մոտեցում է ունեցել։ Մենք պետք է հասկանանք նաև Իրանի յուրահատկությունը, որ այն մահմեդական երկիր է, որը պանթուրքիզմի հիմնական թիրախներից մեկն է։ Իրանին ավելի մեծ վտանգ է սպառնում այդ պանիսլամիզմի տեսակետից, քանի որ, լինելով շիա երկիր, ծայրահեղականների համար հանդիսանում է սուննի խալիֆայության ստեղծման ամենալուրջ պատնեշը։ Հետևաբար՝ Իրանի դեմ հատուկ հայացքներ ունեն պանթուրքիստներն ու պանիսլամիստները։ Միևնույն ժամանակ՝ Իրանը վարում է ճկուն քաղաքականություն»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհի Քորքութ շրջանում 7․0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պետք է արձանագրել, որ այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից: Նրանք խնդիր էին դրել՝ բլիցկրիգով վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը: Եվ, իրենց հաշվարկներով, այդ պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր, բայց Լեռնային Ղարաբաղը կանգուն է, շարունակում է պայքարել և շարունակելու է պայքարել՝ իր իրավունքների համար:
Yerevan.Today–ի գլխավոր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ` Yerevan.Today-ին այսօր հերթական անգամ ոստիկանությունը տուգանեց, ըստ իրենց՝ պետական և ռազմական անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հոդվածների համար։ 4 տուգանք՝ միանգամից։ Ու որո՞նք էին այդ՝ իբր տեղադրված հոդվածները․ ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի առաջարկին դրական գնահատական տված երեք գործիչների՝ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի, դերասան Վիգեն Ստեփանյանի արձագանքներն էին։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գերատեսչությունը հայտարարել է Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրելու մտադրության մասին:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Մոսկվայում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերապաչանոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ժնևում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի`Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր`ԱՄՆ) հանդիպումը:
Կրեմլում ընդգծում են, որ խաղաղապահները կարող են Ղարաբաղում տեղակայվել բացառապես հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ:
Կա «միջազգային հանրություն» (այստեղ արդեն Տեր-Պետրոսյանի ականջը կանչի), որի համար ինչ-որ արժեքային համակարգ և կոլեկտիվ որոշումների ընդունված մեխանիզմ գոյություն ունի (հիշենք հրադադարի երեք պայմանավորվածությունները)։ Միջազգային քաղաքականությունը հիմնված է ոչ թե արժեքային համակարգի, այլ որոշակի կանոնների վրա, նման կրիմինալ աշխարհի արժեհամակարգին՝ կա մեծ Գող, կան զոն նայողներ, կան հեղինակություններ, որոնք մշտական մրցակցության մեջ են ու պետք է յուրաքանչյուր պահ պահպանեն կարգավիճակը։
Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետ, ծագումով համշենցի Մեսութ Յըլմազը:
Իրանագետ Գարիկ Միսակյանը 168.am-ի հետ զրույցում ամփոփելով Իրանի ԱԳ նախարարի տեղակալի այցը երեք երկրներ՝ ասաց, որ դեռևս արցախյան առաջին պատերազմից հետո Իրանը մշտապես բավականին բարձր մակարդակով ցանկություն է հայտնել դառնալ միջնորդ կողմ կամ օգնել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը մինչև այս իրատեսական չի եղել, քանի որ Մինսկի խմբի շրջանակներում, մինչև Թուրքիայի՝ տարածաշրջանում ակտիվանալը, հակամարտության բանակցային գործընթացն ընթանում էր, իսկ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված, Թուրքիայի ակտիվացմամբ պայմանավորված՝ իրանական կողմը սկսեց զգուշանալ տարածաշրջանում, հատկապես՝ Ադրբեջանի տարածքում Թուրքիայի դիրքերի ամրապնդումից, ինչպես նաև՝ իր հյուսիսային սահմաններում լայնածավալ պատերազմական գործողությունների արդյունքում իր անվտանգության առումով։
Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են 47-ամյա տղամարդու Նիստում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակում:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղի կռվում ներգրավված Սիրիայից ու Լիբիայից վարձկանների «արտահոսքի» վտանգը դեպի Ռուսաստան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Կոտոլյանին ու Գնել Հասրաթյանին Արցախ գործուղելու մասին որոշումներ է ստորագրել:
Նիդերլանդները ճանապարհորդողներին նախզգուշացրել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ահաբեկչության վտանգի մասին:
Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են. Արծրուն Հովհաննիսյան:
Թաթարստանի Կումորի մունիցիպալ շրջանում ոստիկանները գնդակահարել են այն մարդուն, որը ծառայական ավտոմոբիլների կայանատեղ է նետել շշեր՝ ենթադրաբար դյուրավառ խառնուրդով եւ ձերբակալելիս վիրավորել ոստիկանության աշխատակիցներից մեկին:
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անընդունելի է համարում այն, որ «ամեն օր թուրք ազգայնականները ձեռնոց են նետում ֆրանսիական իշխանություններին համընդհանուր անտարբերության մեջ»:
Հրապարակվել է Արցախի պաշտպանության բանակի կողմից հակառակորդի զինամթերքի ոչնչացման տեսանյութ:
Ֆրանսիայի Նիս քաղաքի Նոտր-Դամ բազիլիկայում հոկտեմբերի 29-ին երեք սպանություն կատարած հանցագործի մոտ գտել են իտալական «Կարմիր խաչի» վկայական, ըստ որի հարձակվողը սերված է Թունիսից եւ ծնվել է 1999 թվականին:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբյանն ասաց, որ Արցախում համառ մարտերը շարունակվում են և դրանք շարունակվել են ողջ գիշեր։
«Այն մարդկանց համար ովքեր ամեն ինչում փնտրում են պառակտում»․ Արկադի Կարապետյան
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել»։
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր երկրում հիմա պետք է ՊՈՂՊԱՏՅԱ քարոզչական, կառավարչական, պետական, քաղաքական մեկ միասնական համակարգ։ Արգելել բոլոր լայվերը՝ նախագահներից, վարչապետերից մինչեւ Երեւանում գտնվող ու զինվորական համազգեստ հագած պատգամավոր, դադարեցնել պարգեւատրումներն ու կոչումների շնորհումը։
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են: Պատերազմում նրանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ արվող ենթադրություններն ու դրանցից բխող սխալ եզրահանգումները միայն թյուր տրամադրություններ են հրահրում հասարակության մեջ: