ԵԱՏՀ-ի խորհուրդը հավանություն տվեց Կուբային ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի տրամադրմանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը հոկտեմբերի 30-ին հավանություն տվեց Կուբայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու որոշման նախագծին: Այդ մասին ասված է ԵԱՏՀ-ի հաղորդագրության մեջ:
«Հոկտեմբերի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում հավանություն տրվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշման նախագծին Կուբայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակի տրամադրման մասին»,- ասված է հաղորդագրության տեքստում:
ԵԱՏՄ-ին կից որպես դիտորդ Կուբայի կարգավիճակի մասին վերջնական որոշումը կընդունեն միության անդամ պետությունների ղեկավարները:
Ավելի վաղ ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու՝ Կուբայի ցանկության մասին իրազեկվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խոհուրդը: Պետությունների ղեկավարները հանձնարարել են համատեղ կոնսուլտացիաներ անցկացնել հանրապետության հետ՝ տեխնիկական հարցերի եւ համագործակցության հետագա հեռանկարների ճշտման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: