Մայիսի 21-ի` երեկվա ՀՀ պաշտոնապես հաստատած կրակոցները, որոնցից ՀՀ զինծառայող էր վիրավորում ստացել, եղել են Նորաբակ գյուղի հարևանությամբ:
Արցախի պատմական կարևորագույն արժեքներից ու զարդերից մեկը Ջրաբերդն է։ Պատմական տեղեկությունները հայտնում են, որ բերդը կառուցվել է Արշակունիների դինաստիայի օրոք։ 7-րդ դարի հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացին իր պատմական աշխատությունում արդեն իսկ հիշատակում է բերդի մասին։ Դա արդեն իսկ փաստում է բերդի կարևորության մասին։ Արդեն իսկ 18-րդ դարում բերդը հայտնի էր՝ որպես Արցախի ամենահզոր պաշտպանական կառույցներից մեկը։
Ուկրաինայի իրադարձություններն ու Եվրոպայում անվտանգության մեխանիզմների վերափոխումները միտված են տարածաշրջանում նոր միջազգային կարգի հաստատմանը, որտեղ ակտիվորեն և ընդգծված ռուսամետ դիրքորոշմամբ իր դերակատարությունն է ունենալու նաև Չինաստանը։ Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը և մյուս փոքր երկրներն այդ վերադասավորումների վրա ազդեցության որևէ լծակ չունեն, սակայն արտաքին քաղաքական սխալ հաշվարկների ու անհեռատես որոշումների արդյունքում կարող են դառնալ այս գործընթացի հիմնական զոհերը։
Մի քանի օր անընդմեջ SOCAR-ի ներկայացուցիչները պնդում են, որ այս որոշումն ունի բացառապես կոմերցիոն նշանակություն, պարզ է, սակայն, որ մեծ կոմերցիան, այն էլ՝ էներգետիկ ոլորտում, որես կանոն կառուցված է քաղաքական նպատակների ու շահերի վրա
Կքննարկենք մերօրյա Հայաստանում Ժողովրդավարությունն ընտրություն է, թե՞ պարտադրանք: Միացեք քննարկմանը հենց հրապարակում կամ հետևեք online: Բարի հանգստյան օր
ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին շաբաթ օրը հայտարարել է, որ մեծ տերությունների միջև մեծ հակամարտությունների վտանգը մեծացել է։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը հետաքննում է։
Վրաստանում գործազրկության մակարդակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 2,5 տոկոսային կետով՝ հասնելով 19,4 տոկոսի: Այդ մասին ասված Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության՝ մայիսի 20-ին հրապարակված հաշվետվությունում։
Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բառլին կոչ է արել որոշում կայացնել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նավթի ծրագրված էմբարգոյի վերաբերյալ՝ առանց Հունգարիայի մասնակցության։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք Ուկրաինային 40 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների կարգավորմանն ուղղված Անկարայի քայլերին զուգահեռ մեծանում է նաև 2 երկրների միջև առևտրաշրջանառության ու հատկապես Թուրքիայից կատարվող արտահանումների ծավալները:
Կառավարությունը շարունակում է ճանապարհաշինությունը դիտարկել որպես մեկ անձից գնում իրականացնելու շատ հարմարավետ ոլորտ և մեկ անձից միլիոնավոր դրամների գնումներ է իրականացնում անգամ այն ընկերություններից, որոնք, ըստ Փաշինյանի իշխանության տարածած պաշտոնական հաղորդագրությունների, պետությանը պատճառել են միլիոնների վնաս։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 110 հազար ԱՄՆ դոլար տուգանք է վճարել դատարանի նկատմամբ անարգալից վերաբերմունքի համար։
«Այսօր Արցախում շունչները պահած՝ սպասում են Հայաստանում փոփոխությունների, քանի որ պատերազմից հետո այն իրավիճակը, որը ստեղծվել է Արցախում, շարունակում է մնալ թե՛ սոցիալական հարցերում, թե՛ անվտանգային հարցերում: Բոլորը զգում են, որ եթե այսօր Հայաստանը փորձում է ձեռքերը լվանալ Արցախից, ապա Արցախը մնալու է մեն-մենակ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Մենք հույսով սպասում ենք, որ այս փողոցային պայքարով օր առաջ այդ իշխանություններին կհեռացնեն։ Թեպետ այս իշխանություններին հեռացնելը քիչ է, դրանք պետք է անշիրիմ մնան, ինչպես անշիրիմ են մեր բազմաթիվ զոհերը։ Միայն դրանց հեռացնելուց հետո երկիրը երկիր կդառնա։ Դուք հասկանո՞ւմ եք, մենք ինչ էինք ու այսօր ինչ ենք դարձել։ Երբ իշխանափոխությանն ուղղված այդ պայքարը նայում եմ, տեսնում եմ, որ իշխանափոխությունը նոր-նոր է գաղափարապես հասունանում։ Մեր հանրության մի մասի մոտ ուղեղները ստամոքսների մեջ է, նրանք պետք է ուշքի գան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կամո Աղաջանյանը։
168.am-ը երեկ գրել էր, որ պահեստազորի գեներալները պահանջում ենքրեական հետապնդում իրականացնել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի նկատմամբ, որն անհնազանդության ակցիաների ժամանակ «հատուկ վերաբերմունք» է դրսևորել զինվորականների, պահեստազորի գնդապետներինկատմամբ:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում որոշել են զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը և այդ նպատակով կրճատել են, օրինակ, գյուղացիներին տրվող վարկերի սուբսիդավորման, անասնաբուծության, ոչխարաբուծության զարգացման և այլ նպատակների համար պետական բյուջեով հատկացված գումարներն ու մոտ 80 միլիոն դրամ տրամադրել հանրային իրազեկվածության բարձրացման գործին։
Հետքայլ չկա.վաղվա անելիքների մասին. Իշխան Սաղաթելյան:
Ի՞նչ են ստորագրելու Բրյուսելում. ՈւՂԻՂ:
«Շատ կարճ ժամանակ անց ունենալու ենք հաղթանակ». Արթուր Վանեցյան:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում բազմաբնույթ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտում, Կոնգրեսում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում, սակայն այդ հանդիպումներին խոսք անգամ չի եղել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հաստատվել է կապկի ծաղիկով վարակվելու շուրջ 80 դեպք, ևս 50 դեպքի առնչությամբ մասնագետներն ուսումնասիրություններ են անում:
«Փաշինյանի իշխանությունը հրահրեց պատերազմ՝ նախապես իմանալով, որ պարտվելու է՝ ազատվելու Արցախի բեռից։ Մնում է երկրորդ հանգամանքը՝ ռուսական ռազմաբազան։ Վրաստանը նախ ազատվեց ռազմաբազայից, հետո գնաց պատերազմի։ Այս իշխանությունը համարում է, որ գրեթե լուծել է Արցախի խնդիրը, առջևում ռազմաբազայի հարցն է։ Միգուցե կան մարդիկ, որոնք համարում են, որ ռուսական ռազմաբազան պետք է հանվի, բայց Հայաստանի համար դա կործանարար է։ Աբխազիայում աբխազներ են բնակվում, Օսիայում՝ օսեր, իսկ Արցախը մեր պատմական հողն է, այնտեղ հայեր են ապրում, և մենք չենք կարող համեմատվել։ Ի վերջո՝ այս ամենի արդյունքը Հայաստանում Թուրքիայի հայտնվելն ու նրա գերիշխանությունն է»,- ամփոփեց Շավարշ Քոչարյանը:
Փետրվարի 10-ին ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի՝ բացառապես իշխող ՔՊ խմբակցության պատգամավորների ստորագրությամբ, 6 ամիս ժամկետով ստեղծվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։
Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող ընդդիմության հանրահավաքին ներկա էր նաև ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ Նա հանրահավաքի ընթացքում ջերմ շփվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ էր:
ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, 168.am-ի խնդրանքով անդրադառնալով այս հայտարարություններին, նկատեց՝ յուրաքանչյուր դեսպանի աշխատանք ունի քաղաքական բովանդակություն, և միշտ չէ, որ նրանց խոսքերն արտահայտում են իրական գնահատականը:
Մեր նպատակը մինչեւ վերջ գնալն է. Արամ Վարդեւանյան:
Նիկոլ, տես քանի վարչապետ է եկել քո հետեւից. շանս չունես ու պետք է գնաս. Իշխան Սաղաթելյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղը հավաքվում են Բրյուսելում, որպեսզի վերահաստատեն Արցախը Ադրբեջանին հանձնելու և Հայաստանի որոշ տարածքներ թրքացնելու նիկոլական հանձնառությունը: Նիկոլը Բրյուսելում նորից հայտարարելու է, որ որպես հայ ժողովրդի պատմության բացառիկ հակահայ երևույթ` պատրաստ է շարունակել Հայն ու Հայաստանը կործանելու իր ստանձնած գործը:
«Լիտվայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը շեշտում է, որ խաղաղությունը միակողմանի չի լինում, իսկ մենք քանի՞ ամիս է՝ նույն բանն ենք կրկնում, ես ինքս մի քանի անգամ ասել եմ Փաշինյանին, որ խաղաղությունն այդպես չեն կառուցում, կամ, որ Նիդեռլանդներում հայտարարում է, որ Արցախը պետք է Ադրբեջանին առանց հայերի, եթե կա այս գիտակցումը, ապա ինչո՞ւ պետք է հետքայլ կատարել մեր կենսական շահերից: Մենք իրավունք չունենք հանձնվելու, քանի դեռ վաղ փուլում է գտնվում հարցը, և քանի դեռ հնարավոր է կասեցնել այս ամենը»,- վստահեցնում է մեր զրուցակիցը: