Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ հետևանքների և խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին: Այդ մասին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն:
Գիշերվա ընթացքում ավիացիան խոցել է Ուկրաինայի ԶՈՒ 51 օբյեկտ, այդ թվում՝ 4 հրամանատարական կետ, ՕՍԱ-ԱԿՄ զենիթահրթիռային համակարգի երկու կայան, այլ համակարգեր։
Կորոնավիրուսով վարակված անձանց թվաքանակն ամբողջ աշխարհում հասել է 489 միլիոն 612 հազար 899-ի։
Ուստի խնդրում եմ Ձեզ, մասնակցեք ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին ու պայքարեք։ Պայքարեք, որպեսզի մեր երեխաները և մեր թոռները ապրեն հզոր ու անվտանգ Հայաստանում։ Համարեք, որ Կառավարության շենքում իմ ծածանած հայոց Եռագույնը ես Ձեզ եմ փոխանցել, վերցրեք մեր սուրբ խորհրդանիշն ու գնացեք Ազատության հրապարակ։
Շրի Լանկայի իշխանությունները ապրիլի 4-ից կղզու ողջ տարածքում պարետային ժամ են հայտարարել:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր, ապրիլի 3-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է ադրբեջանակն զինված ուիժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված քայլերի, էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության եւ այլ դրսեւորումների հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Նշվում է, որ զոհվել է 1, վիրավորվել 37 քաղաքացի։ Պայթյունի պատճառը եղել է գազի բալոնից արտահոսքը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը:
Մալայզիայի թագավոր Աբդուլլա ալ-Մուստաֆան և նրա տիկինը՝ Տունկու Ազիզան վարակվել են կորոնավիրուսով:
Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների ղեկավարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել։
Արդար պատերազմի ղեկավարը
Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Կիևն ավելի իրատես է դարձել երկրի չեզոք կարգավիճակի և միջուկային զենք չունենալու հարցերում։
Մեկնարկել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է.
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 140 հազար 277-ի:
Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի՝ Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքում արված հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ Ղարաբաղում հերթական սրացման ֆոնին Հայաստանը խորհրդակցություններ է սկսել ՆԱՏՕ-ի հետ, մարտի 29-ին ՆԱՏՕ-ի«Գործընկերությունհանունխաղաղության» ծրագրինՀՀմասնակցությանշրջանակումՀՀ Արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը աջակցությանխնդրանքովդիմել է Բրյուսելին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ստիպված է եղել վերելակ օգտագործել՝ նստելու ինքնաթիռ և երկօրյա այցով մեկնելու Մալթա: Վատիկանի խոսնակ Մաթեո Բրունին տեղեկացրել է, որ նման քայլը նպատակ է ունեցել «խուսափել անհարկի ցավից»:
«Փաշինյանին այլևս կարելի է համարել զուտ ֆորմալ դեմք, որը չի կարող ազդել տարածաշրջանի կայունության վրա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վերջին մեկ ամսվա ընթացքում հաճախակիացած արևմտյան շփումներին, սպասվելիք այցին Մոսկվա և մասամբ՝ Ղարաբաղյան հակամարտությանը։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ու նախկին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի որոշ հատվածներ Ադրբեջանին հանձնելուց հետո ՀՀ կառավարությունը կանգնել է արագ այլընտրանքային ճանապարհներ կառուցելու խնդրի առաջ՝ բյուջեից մեկ անձից գնման ընթացակարգով միլիարդավոր դրամներ հատկացելով այդ նպատակին։
Վերականգնե’նք ու վերակերտենք մեր յաղթական երթը, մեր յստա՛կ ՈՉ-ը արձանագրելով բոլոր ձեւաչափերով զիջումներուն եւ պարտուողական քաղաքականութեանց։
Արգենտինայի իշխանությունները չեղարկել են երկու մետր սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը, որը սահմանվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Լայնամասշտաբ պատերազմը հավանական է, Ադրբեջանը զինվում է նորագույն զենքերով։ Օրինակ՝ «Բայրաքթարը», որը 2020-ի պատերազմի հիմնական գործոնն էր, հիմա կատարելագործվել է։ Դա ռազմավարական ԱԹՍ է, դրանով Ադրբեջանն ո՞ւմ դեմ է կռվելու, երբ չորս հարևան ունի։ Այդ երկրի ռազմական բյուջեն իրական թվերով կավելանա մոտ 50 տոկոսով, քանի որ գազի գներն էապես աճել են, ինչը մեջքից հարված էր Ռուսաստանին։
Էստոնիայում կորոնավիրուսով պայմանավորված վարակաբանական իրադրության բարելավման արդյունքում իշխանությունները չեղարկել են հանրային վայրերում բժշկական դիմակի պարտադիր կրման պահանջը:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ սաուդացի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործը փոխանցվելու է Սաուդյան Արաբիայի դատական ատյաններին:
6 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որին ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ողջունել է հայտարարությունը Եմենում երկամսյա հաշտեցման մասին:
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպումը ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգում։